ՋՕԸ-ները 1.7 մլրդ դրամը ռիսկային են ծախսել, բացակայում է ջրի ծավալների իրական հաշվառումը. հաշվետվություն
Հաշվեքննիչ պալատը հրապարկել է 2018թ.-ի տարեկան հաշվետվությունը, որն առաջիկայում կներկայացվի ԱԺ: Ջրային կոմիտեի հաշվեքննության մասով Հաշվեքննիչ պալատը հայտնաբերել է մի շարք խախտումներ: Մասնավորապես, նշվում է, որ բացակայում է ջրի ծավալների իրական հաշվառումը, թեև 2013 թվականին 500. հազ. եվրո արժեքով ձեռք է բերվել չափիչ սարքեր, որոնք սահմանված վայրերում անհասկանալի պատճառներով տեղադրված չեն:
Նշվում է, որ «Ջրառ» ՓԲԸ-ին պատկանող գույքը հանձնվել է վարձակալության՝ չպահպանելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները, իսկ վարձավճարները սահմանվել են կամայականորեն: Մասնավորապես. «Գրին էներջի կոնցեռն» ՍՊԸ-ին Վերնաշենի պոմպակայանը վարձակալությամբ է տրամադրվել ամսական 220.0 հազ. դրամով: Վերջինս այդ պոմպակայանը գրավադրել է՝ ստանալով համապատասխան վարկային գիծ:
«Յագուար կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ին Հեր-Հեր ջրամբարի տարածքը վարձակալությամբ տրամադրվել է ամսական 20.0 հազ դրամով` ձկնաբուծության նպատակով:
Հեր-Հեր ջրամբարից 2 ՀԷԿ-երի համար էներգետիկ նպատակով 2017թ.-ին և 2018թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ բաց է թողնվել 40.5 մլն խմ ջուր, որի դիմաց «Ջրառ» ՓԲԸ-ն ստացել է ընդամենը 3 մլն դրամ (մատակարարված ջրի ինքնարժեքը կազմել է շուրջ 93 մլն դրամ):
ՀՊ-ի հաշվետվությամբ՝ ռիսկային են գարնան նախապատրաստական աշխատանքների մասով 2017թ.-ին և 2018թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կատարված ծախսերը՝ շուրջ 460 մլն դրամի չափով, որից 233 մլն դրամը՝ կանխիկ: «Այդ աշխատանքների իրականացումը փաստաթղթերով հիմնավորված չէ: Գնումների գործընթաց չի իրականացվում: Աշխատանքների արժեքներն էականորեն բարձր են: Օրինակ՝ հաստիքային աշխատողին վճարվում է ամսական 80 հազ. դրամ, իսկ նմանատիպ աշխատանք կատարողի հետ կնքվում է պայմանագիր՝ 27 օրվա համար՝ 917.0 հազ. դրամ, կամ «ԶԻԼ» մակնիշի մեքենաների շուկայական արժեքը կազմում է մոտ 2.5 մլն դրամ, մինչդեռ դրանք վարձակալվում են (30-42 օրվա համար) միջինը 1.2 մլն դրամով, «Կամազ» մակնիշի մեքենաները՝ 1.5 մլն դրամով: ՋՕԸ-ների կողմից նմանատիպ ռիսկային կերպով ծախսվել է 1.7 մլրդ դրամ»,- գրված է հաշվեքննության մեջ:
Համապատասխան ջրանցքով ինքնահոս եղանակով Սևանից ստացված ջուրն ուղղվել է (իջեցվել է) պոմպակայանների համապատասխան ավազաններ և այնտեղից հետ է մղվել նույն ջրանցքը: Նման կերպ ծախսվել է հավելյալ 1.1 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա:
Համադրելով որոշ պոմպերի ծախսած էլեկտրաէներգիայի ծավալը դրանց տեխնիկական ցուցանիշների (արտադրողականության) հետ՝ պարզվել է, որ «Ջրառ» ՓԲԸ-ի կողմից 2017թ.-ին և 2018թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ պակաս է հաշվարկվել 6,528.86 և 6,798.74 հազ. խմ մեխանիկական եղանակով ստացված ջուր, համապատասխանաբար՝ 76.2 մլն դրամ և 78.3 մլն դրամ արժեքով:
ՋՕԸ-ների կողմից չեն պահպանվել «Ջրառ» ՓԲԸ-ին ներկայացված ոռոգման ջրի տրամադրման պլան-ժամանակացույցները, ինչն ազդեցություն է ունենում Սևանա լճից բաց թողնվող ջրի, Մխչյանի և Ռանչպարի դոտացիոն պոմպային կայաններով մղվող ջրի ծավալների և, հետևաբար, ծախսված էլեկտրաէներգիայի ծավալների վրա:
Շարունակվել է ՋՕԸ-ների կողմից ջրի դիմաց կանխիկ գանձման գործառույթի իրականացումը: Մշակված չէ ջրի կառավարման-պլանավորման արդյունավետ համակարգ: Պլանավորումը պետք է իրականացնել՝ սկսած գյուղացիների ջրապահանջարկից, մինչև Սևանա լճից ջրի բացթողումը: ՋՕԸ-ների տեղեկատվական միասնական էլեկտրոնային համակարգի հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվում, ինչի արյունքում նվազում է ջրի կառավարման գործընթացի համար սահմանված արդյունավետությունը:
Արփա-Սևան թիվ 2 թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվել են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի և նորմաների անհամապատասխանություններով, ինչի արդյունքում նախահաշվային արժեքը բարձր է հաշվարկվել 1,6 մլրդ դրամի չափով:
Նմանատիպ հոդվածներ
Հյուսիսային պողոտայով զբոսնելիս մոտեցավ ինձ. Աննա Հակոբյան
Այսօր Երեւանում զբոսնելիս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին է մոտեցել Ռիմա անունով մի կին եւ հայտնել, որ երկրում տեղի ո...
«Ժամանակ». Նոր փոփոխություն վարորդական իրավունք ստանալիս
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգ...
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Հունիսի 24-ինъ ժամը 22:20-ից 23:00-ը, Լոռու մարզի Միխայելովկա, Մեդովկա համայնքների տարածքներում տեղակայված 4 գազագեներատ...
Բրուցելոզի պատճառով տարեսկզբից ի վեր 200 կենդանի է սպանդի ենթարկվել. վստահեցնում են, որ համաճարակ չկա
Վայոց Ձորի մարզի խոշորացված Եղեգիս համայնքում 4 ամսվա ընթացքում 23 գլուխ խոշոր եղջերավոր և 173 մանր եղջերավոր կենդանու ե...