Սերժ Սարգսյանը ճարպկորեն շեղեց հանրության ուշադրությունը. Արման Մելիքյան
Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2016թ. ապրիլյան պատերազմում մեր ունեցած տարածքային կորուստներն առաջին հերթին քաղաքական ծանրագույն հետևանքներն ունեցան մեզ համար: Բանն այն է, որ ապրիլյան տարածքային կորուստները կոչված էին ընդգծելու, որ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականություն հասկացություն գոյություն չունի առաջին հերթին հենց հայկական կողմերի համար: Այսինքն հակամարտության այն մասնակիցների, ում համար այդ հասկացությունը պետք է գործնականում ունենար բացառիկ, կենսական նշանակություն: Պարոն Սերժ Սարգսյանը ճարպկորեն շեղեց հանրության ուշադրությունն այդ հանգամանքից, փոխարենը ասպարեզ նետելով շփման գծում փոխվստահության ու վերահսկողության միջոցների և զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ միանգամայն հիմնազուրկ և անիրագործելի «գաղափարը», որը նա նաև լրացրեց Երևան-Ստեփանակերտ ձևաչափով ռազմաքաղաքական դաշինք կնքելու վերաբերյալ մեր մարդկանց ականջը շոյող, բայց բացառիկ պոպուլիստական խոստումով»:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Ռոբերտ Քոչարյանի գործը քննող երկու դատավոր դիմել են ՈՍ-ին իրենց անվտանգությունն ապահովելու համար
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դի...
ՌԴ քաղաքացիները՝ կընտրեն Հայաստանն ու Ադրբեջանը. ինչի՞ կարող է հանգեցնել ՌԴ-ից Վրաստան ուղիղ թռիչքների արգելքը
Հուլիսի 8-ից ուժի մեջ է մտնում Ռուսաստանից Վրաստան ուղղակի թռիչքների արգելքը: «Ռոստուրիզմի» ղեկավար Զարինա Դոգուզով...
«Զբոսաշրջիկները պաշտում են Վրաստանը, պետք է գալու հնարավորություն ունենան».Ս. Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Euronews-ին տված հարցազրույցում մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստան...