Կսահմանափակվի որոշ հակաբիոտիկների ազատ վաճառքը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կառույց է ստեղծել, որի աշխատանքն ուղղված է լինելու հակաբիոտիկների հանդեպ դիմացկուն մանրէների տարածումը կանխելուն:
Ինչպես փոխանցում է SBS-ը, ոլորտի մասնագետների կողմից կազմվել է հատուկ աղյուսակ, որով տարանջատվել են հատուկ նպատակներով ու ազդեցությամբ գործածվող հակաբիոտիկները. ներկայացվել են հակաբիոտիկներ, որոնք պետք է վաճառվեն ազատ տարբերակով և հակաբիոտիկներ, որոնք վաճառքի ենթակա են հատուկ դեպքերում:
Սա բացատրվում է նրանով, որ երբեմն մարդու առողջության համար ոչ այնքան մեծ վտանգ ներկայացնող բորբոքումները, սխալ բուժման դեպքում, հակաբիոտիկների ազդեցությամբ կարող են անբուժելի դառնալ ու մարդու մահվան հանգեցնել:
Մասնագետները հաշվարկել են, որ առաջիկա 30 տարիների ընթացքում Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում հակաբիոտիկների հանդեպ դիմացկուն վարակները կարող են 2.4 մլն մարդու մահվան պատճառ դառնալ: Միևնույն ժամանակ, նշվում է, որ աշխարհում հակաբիոտիկների շուրջ 50 %-ը սխալ է կիրառվում: Որպես օրինակ նշվում է այն, որ հաճախ վիրուսների դեմ նշանակվում են այնպիսի հակաբիոտիկներ, որոնք ծայրահեղ դեպքերում պետք է գործածվեն: Մի շարք երկրներում էլ հակառակը, հակաբիոտիկների բացակայությունն է մահացությունների թվի ավելացման պատճառ դառնում:
Այսպիսով, հակաբիոտիկների մի մասի՝ մոտ 60%-ի, ազատ վաճառք կկազմակերպվի, մնացած հատվածը կվաճառվի հատուկ վերահսկողության պայմաններում: Սա հնարավորություն կտա հակաբիոտիկներն օգտագործել ըստ իրենց իրական նշանակության ու կբարձրացնի դեղամիջոցի արդյունավետությունը:
Նմանատիպ հոդվածներ
Հյուսիսային պողոտայով զբոսնելիս մոտեցավ ինձ. Աննա Հակոբյան
Այսօր Երեւանում զբոսնելիս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին է մոտեցել Ռիմա անունով մի կին եւ հայտնել, որ երկրում տեղի ո...
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Հունիսի 24-ինъ ժամը 22:20-ից 23:00-ը, Լոռու մարզի Միխայելովկա, Մեդովկա համայնքների տարածքներում տեղակայված 4 գազագեներատ...
Բրուցելոզի պատճառով տարեսկզբից ի վեր 200 կենդանի է սպանդի ենթարկվել. վստահեցնում են, որ համաճարակ չկա
Վայոց Ձորի մարզի խոշորացված Եղեգիս համայնքում 4 ամսվա ընթացքում 23 գլուխ խոշոր եղջերավոր և 173 մանր եղջերավոր կենդանու ե...
«Ժամանակ». Նոր փոփոխություն վարորդական իրավունք ստանալիս
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգ...