Բրուցելոզի պատճառով տարեսկզբից ի վեր 200 կենդանի է սպանդի ենթարկվել. վստահեցնում են, որ համաճարակ չկա
Վայոց Ձորի մարզի խոշորացված Եղեգիս համայնքում 4 ամսվա ընթացքում 23 գլուխ խոշոր եղջերավոր և 173 մանր եղջերավոր կենդանու են սպանդի ենթարկել բրուցելոզի պատճառով՝՝ ընդհանուր մոտ 200 կենդանու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը:
Խնդիրն ի հայտ է եկել փետրվարից։ Վերջին անգամ հունիսի 16–ին է կենդանիներից արյան նմուշառում կատարվել, և պատասխանները դեռ հայտնի չեն։ Հիմա քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի հիվանդությունը նահանջի՚,– ասել է նա։
Համայնքի ղեկավարը վստահեցրեց` չնայած հիվանդության լայն տարածմանը, մարզում, սակայն, համաճարակ չկա։
Վայոց Ձորի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանն էլ նշել է, որ հիվանդության առաջացման ու տարածման պատճառն անասնաշուկայում տիրող անկառավարելի վիճակն է։ Նրա խոսքով` վաճառողները պարտավոր են 2 փաստաթուղթ ներկայացնել` տեղեկանք համայնքից, որ կենդանին վաճառողին է պատկանում, և անասնապահական տեղեկանք, թե առողջական ինչ վիճակում են նրանք գտնվում։
ՙՄեր շուկայում անտերություն է, և ոչ ոք չի վերահսկում` կենդանին առո՞ղջ է, թե՞ ոչ, գողացվա՞ծ է, թե՞ վաճառողին է պատկանում՚,–ասել է նա։
Արդյո՞ք իրավիճակի մասին տեղյակ է էկոնոմիկայի նախարարությունը և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։ Այս հարցով դիմեցինք նախարարությանը։ Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանն ի պատասխան նշեց, որ խնդրի մասին տեղյակ են. այս տարի կենդանիների պատվաստման, հետազոտման և անասնաբուժական վճարովի ծառայությունների մատուցման համար պետության միջոցներից արդեն իսկ 1.5 մլրդ դրամ է տրամադրվել։
Նշենք, որ ՙՀիվանդության նախանշաններն են բարձր ջերմությունը, առատ քրտնարտադրությունը, թուլությունը, ախորժակի անկումը, գլխացավը, սարսուռը։ Ի դեպ, բրուցելոզի հարուցիչը եռացնելիս վերանում է, այսինքն` օրինակ, կաթը 20 րոպե եռացնելու դեպքում հարուցիչը կվերանա՚,–ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հյուսիսային պողոտայով զբոսնելիս մոտեցավ ինձ. Աննա Հակոբյան
Այսօր Երեւանում զբոսնելիս ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին է մոտեցել Ռիմա անունով մի կին եւ հայտնել, որ երկրում տեղի ո...
ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է
Հունիսի 24-ինъ ժամը 22:20-ից 23:00-ը, Լոռու մարզի Միխայելովկա, Մեդովկա համայնքների տարածքներում տեղակայված 4 գազագեներատ...
«Ժամանակ». Նոր փոփոխություն վարորդական իրավունք ստանալիս
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «ճանապարհային երթեւեկության անվտանգ...
Մահացել է կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը
Հայաստանի կոմպոզիտորների միությունից տեղեկացնում են, որ մահացել է ՀԿՄ անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ստեփան Շա...