«Այս հնարավորությունը չպետք է բաց թողնենք. ռուսական չվերթները Գյումրիի օդանավակայան պետք է բերենք».Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն ու կառավարությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել, որպեսզի ռուսական չվերթները Գյումրիում ավելանան:
Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահի որոշմամբ՝ Ռուսաստանից արգելվել են չվերթները դեպի Վրաստան։
«Ես մի քիչ ուսումնասիրեցի, շաբաթական մոտավորապես 30 չվերթ է եղել Ռուսաստանից դեպի Վրաստան։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ մենք կարողանանք Գյումրիի օդանավակայան բերենք այդ չվերթները։ Շատ կարևոր է այնպես անել, որ Ռուսաստանից եկող ու Ռուսաստան գնացող չվերթները Գյումրիի օդանավակայանում ավելանան։ Եվ դրա արդյունքում 400 մարդ ավելի կարող է Գյումրիի միջոց անցնել։ Դա ֆունդամենտալ կարևոր բան է, Գյումրիի զարգացմանն ուղղակի նպաստող հանգամանք է: Նաեւ այս եթերից օգտվելով կոչ եմ անում մեր Քաղավիացիայի պետ սիրուն աղջկան եւ մեր փայլուն աշխատող Կառավարությանը, որ այս օրերի ընթացքում շատ արագ միջոցներ ձեռնարկեն եւ այդ խնդիրը կարգավորեն, որովհետեւ մենք ուղղակի այդ հնարավորությունը չպետք է բաց թողնենք»,- ասել է պատգամավորը:
Մարուքյանն ընդգծեց, որ Կառավարությունն այնպես պետք է անի, որ մինչեւ հուլիսի 8-ը Գյումրի ժամանող եւ մեկնող չվերթներն ավելանան, եթե չավելանան, ապա կարող ենք ֆիքսել, որ Կառավարությունն այս մասով լուրջ պրոբլեմ ունի. «Եթե չավելանան հետո կասեմ, թե ինչ է պետք անել, բայց հիմա ես ուզում եմ պոզիտիվ տրամադրության մեջ մնալ եւ հույս ունենալ, որ դուք միջոցառումներ կձեռնարկեք: Շնորհակալ եմ եւ հուսով եմ, որ անպատասխան չի մնա այս առաջարկն ու պահանջը»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոերթ Վրաստանի ՆԳՆ-ի դիմաց
Վրաստանում իշխանության գործունեության դեմ բողոքի ակցիա իրականացնողները ավտոերթ են իրականացնում Վրաստանի ներքին գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքը գիտակցում է, որ հաղթել է քուչային. Փաշինյանը՝ «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովին
Երկրորդ անգամ Դիլիջանում անցկացվում է «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա․ Սիմոնյանը՝ ԼՀԿ պատգամավորներին
Էդմոն Մարուքյանի կողմից Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին «էն սիրուն աղջիկ» անվանելուց հետո ԱԺ-ում «փոխհրաձգությունը» գն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանն ու Թուրքիան 2 մեծ զորավարժություններ են կազմակերպել, մենք ի՞նչ ենք արել. Շարմազանով
Տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը Թուրքիան ու Ալիեւն են, ինչի վառ ապացույցն ապրիլյանն է, իսկ Փաշինյանն ասում է, որ Հ...