ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքը գիտակցում է, որ հաղթել է քուչային. Փաշինյանը՝ «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովին

Երկրորդ անգամ Դիլիջանում անցկացվում է «Իմ քայլը հանուն Տավուշի» գործարար համաժողովը, որին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ համաժողովի մեկնարկը առաջին անգամ հնչել է Տավուշի հիմնը, որից հետո ելույթ է ունեցել վարչապետը, գործարարության զարգացման ուղիները մատնանշել՝ օրինակներ բերելով ինչպես ֆինանսների առկայության դեպքում, այնպես էլ առանց դրանց բիզնեսի հաջողված դեպքերից: 
 

Նիկոլ Փաշինյանը ելույթի ընթացքում ընդգծեց, որ մեր ժամանակի հերոսներից շատերը Երևանից են տեղափոխվել գյուղ, չնայած տրամաբանությունը հակառակն է հուշում, որ գյուղից պետք է տեղափոխվել Երևան` հաջողության հասնելու համար: 
«Ես էլ եմ այդ օրինակներից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը և ծիծաղեց, երբ ներկաները ծափահարեցին: 
 

Շարունակելով ծիծաղել` վարչապետն ասաց,թե ինքը վատ օրինակ է: 

«Մեր հիմնական նպատակը անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է ՀՀ զարգացման գործում»,- հայտարարեց Փաշինյանը: 
Վարչապետը օրինակներ բերեց, թե ինչպես հասարակ մարդիկ անհատական ջանք են ներդրել, ոչ մեծ ներդրումներով կարողացել են նոր բան ստեղծել, ու թեեւ առաջին հայացքից մեծ բան չեն արել, բայց իրականում նրանց արածը առանձնահատուկ է երկրի զարգացման համար: 


«Փողն ընդհանրապես կարեւոր չէ, կարեւորն այն է, որ ինքն ամեն օր արթնանում է եւ գիտի, թե ինչ պետք է անի: Օրվա վերջում նա բավարարված է զգում, որովհետեւ զգում է, որ նոր բան ստեղծեց, ստեղծագործեց: Ինքը գիտակցում է, որ ինքը հաղթել է, հաղթել է քուչային, որտեղ ընդունված տրամաբանության համաձայն 30 տարի պետք է պպզեր ու սպասեր, թե ով պետք է գա ու առաջարկի ներգրավվել ընտրակեղծարարների կրիմինալ թիմում»:,- ասաց Փաշինյանը: 
***** 
Վարչապետը հայտնել է, թե այս տարի պահուստավորված դոլարի ծավալը ՀՀ-ում հասել է 171 մլն դոլարի, երեք օրվա ընթացքում այն 40 մլն դոլարով ավելացել է: 


Փաշինյանի խոսքով՝ ինքն այս մասին տեղեկացել է Կենտրոնական բանկից:  


«Դա նշանակում է, որ ՀՀ-ում փող է պտտվում, տնտեսության արյունատար անոթները բացվել են, և մեզ պետք է անհատական ջանքի հաղթանակ, որ  դրամաշրջանառությունը, տնտեսաշրջանառությունն ավելի ակտիվանա»,-ասաց նա: 
**** 
 

Քաղաքականություն