ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա․ Սիմոնյանը՝ ԼՀԿ պատգամավորներին
Էդմոն Մարուքյանի կողմից Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանին «էն սիրուն աղջիկ» անվանելուց հետո ԱԺ-ում «փոխհրաձգությունը» գնալով թեժացավ ու հասավ ամբիոն-դահլիճ բղավոցների ու հեգնանքի։
ԱԺ ամբիոնին մոտեցավ նաև նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը ու հանդիմանեց ԼՀԿ պատգամավորներին տեղից խոսելու, բղավելու, իր խոսքերով՝ պատգամավորին անհարիր պահվածքի համար։
«Էդ ի՞նչ խոսելու ձև է։ Խոսում եք էստեղ, գալիս, ատելության մթնոլորտից եք խոսում, ինչ-որ բաներից եք խոսում։ Է ստեղից է սկսվում, երբ ծաղրում ենք, երբ հեգնում ենք։ Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա»,- ասաց նա։
Սիմոնյանն անդրադարձավ նաև ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքերին, որն ասել էր՝ «ինձ թվում է՝ տղամարդու կողմից սիրուն աղջկան գովեստը էնքան վտանգավոր չի, ինչքան տղամարդու կողմից սիրուն տղամարդու գովեստը»։
«Պետրոսյան Գևորգը գալիս, ստեղ կանգնում է, թե՝ ավելի լավ է տղեն տղուն կամպլիմենտ … էդ ի՞նչ խոսալու բան է։ Էդ տենց թեմայի մեջ էր, հա՞», – ասաց Սիմոնյանը։
Նա հորդորեց դահլիճից չխոսել ու այդպես չպահել իրենց, հակառակ դեպքում իրենց արձագանքը տասնապատիկ սաստիկ է լինելու։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոերթ Վրաստանի ՆԳՆ-ի դիմաց
Վրաստանում իշխանության գործունեության դեմ բողոքի ակցիա իրականացնողները ավտոերթ են իրականացնում Վրաստանի ներքին գոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանն ու Թուրքիան 2 մեծ զորավարժություններ են կազմակերպել, մենք ի՞նչ ենք արել. Շարմազանով
Տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը Թուրքիան ու Ալիեւն են, ինչի վառ ապացույցն ապրիլյանն է, իսկ Փաշինյանն ասում է, որ Հ...
ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց. ուղիղ միացում ԱԱԾ շենքի մոտակայքից
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին դատարանի վճռի հրապարակումից հետո, երկրորդ նախագահի կողմնակիցները հավաքվել են ԱԱԾ դիմ...
«Այս հնարավորությունը չպետք է բաց թողնենք. ռուսական չվերթները Գյումրիի օդանավակայան պետք է բերենք».Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով Քաղաքացիական ավիացիայի...