Վաշինգտոնն անդրադարձել է թբիլիսյան բախումներին
Վաշինգտոնում անդրադարձել են Վրաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին, հայտնում է Aliq-ը: «Ելնելով այն բանից, որ Վրաստանի 20 տոկոսը օկուպացված է Պուտինի ուժերի կողմից, նմանատիպ հանդիպում անցկացնել, որը այս իրավիճակին հասցրեց, շատ հիմար քայլ էր», — «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի կառավարության նախկին անդամ Դևիդ Կրեմերը:
Կատարվածի մասին Վաշինգտոնից խոսել է նաև Կարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան Պոլ Ստրոնսկին:
«Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում նա հայտարարել է, որ հասկանում է ցուցարարները զայրույթը: «Ուղղափառ թեմը Ռուսաստանը հաճախ է կիրառում որպես քաղաքական զենք, այդ թվում բալկանյան երկրներում, Հունաստանում և այլ երկրներում: Ես հասկանում եմ զայրույթի պատճառը, սակայն լավ տեսարան չէր: Ինձ վախեցնում է այն փաստը, որ տեղի ունեցածը ռուսական քարոզչությունը կարող է օգտագործել»,- հայտարարել է Ստրոնսկին:
Նա նաև նշել է, որ բողոքի ակցիաները ցույց տվեցին Վրաստանի քաղաքացիական հասարակության հզորությունը։ Ստորնսկին, սակայն, նշել է, որ իր համար անհասկանալի էր, թե ինչը առիթ հանդիսացավ ուժ կիրառելու, եթե պատվիրակությունը լքեց Վրաստանը և ժողովուրդը իր բողոքն էր արտահայտում: Ստրոնսկին կարծում է, որ «Վրացական երազանքը» սխալ քայլ կատարեց: Դեպքի առնչությամբ արձագանքել է նաև Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը: Դեսպանատունը ԵՄ պատվիրակության հետ համատեղ հայտարարություն է տարածել և կողմերին հանդարտության կոչ արել: Վրաստանի կառավարությունը տեղի ունեցած ակցիան որակել է որպես «անպատասխանատու ուժերի կողմից սադրանքի փորձ»:
Հիշեցնենք, որ երեկ մի խումբ վրացի պատգամավորներ ընդհատել էին Թբիլիսում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական համաժողովը և պահանջում էին ռուս պատգամավորների հեռանալը երկրից: Դրանից հետո ցույցեր են սկսվել նաև փողոցներում, մասնավորապես Թբիլիսիի՝ ՌԴ դեսպանության շենքի դիմաց