Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը տանը հյուրընկալել են սփյուռքահայ 70 աշակերտի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել են Լոս Անջելեսից Հայաստան ժամանած 10-րդ դասարանցի ավելի քան 70 հայ աշակերտների: Նրանք ներկայացնում են Հայ…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել են Լոս Անջելեսից Հայաստան ժամանած 10-րդ դասարանցի ավելի քան 70 հայ աշակերտների: Նրանք ներկայացնում են Հայ բարեգործական ընդհանուր միության Մանուկյան-Դեմիրճյան վարժարանը, որն ունի շուրջ 800 աշակերտ: 

 

Յուրաքանչյուր տարի վարժարանի 10-րդ դասարանի աշակերտներն այցելում են Հայաստան՝ ծանոթանալու հայրենիքին, իսկ 11-րդ դասարանի աշակերտները հայրենիքում ներգրավվում են կամավորական ծրագրերում ու անցնում վերապատրաստում:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վարչապետը ողջունել է բոլորին և հույս հայտնել, որ դեռ շատ կտեսնի նրանց հայրենիքում: Այնուհետև վարչապետը լսել է աշակերտների տպավորությունները Հայաստանից և պատասխանել տարբեր հարցերի:

 

 

 

 

 

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցուցարարները ջրով լի բաժակներ էին նետում դահլիճի ուղղությամբ. հայ պատգամավորները` Վրաստանում տիրող վիճակի մասին. Shantnews

Ինչպես արդեն հայտնել ենք, Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ մի խումբ վրացի պատգամավորներ դադարեցրե...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250