Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը հենց այնպես ոչ մեկին բերման չի ենթարկում. Օսիպյան

Ոստիկանությունը հենց այնպես ոչ մեկին բերման չի ենթարկում, ոստիկանությունը բացառապես առաջնորդվում է օրենքներով:Այս մասին հայտարարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն՝ ի պատասխան հարցի՝ ինչու՞ են «Ադեկվադ»…

Ոստիկանությունը հենց այնպես ոչ մեկին բերման չի ենթարկում, ոստիկանությունը բացառապես առաջնորդվում է օրենքներով:

Այս մասին հայտարարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն՝ ի պատասխան հարցի՝ ինչու՞ են «Ադեկվադ» ՀԿ անդամներին պարբերաբար բերման ենթարկում, արդյո՞ք դրանով փորձում են նրանց հայտնի դարձնել:

 

«Եթե հանցանք կատարածին բերման ենք ենթարկում բաժին, մենք փորձում ենք ենթադրյալ հանցագործին հայտնի՞ դարձնել: Դա նշանակում է, որ որևէ մեկին չպե՞տք է բերման ենթարկենք: Ո՛չ: Բերման ենք ենթարկել, բերման ենք ենթարկելու նրանց, որոնք կփորձեն ՀՀ-ում կարգ խախտել, էլ չեմ ասում, որ հանցագործություն գործեն»,-ասաց Օսիպյանը:

 

Հարցին՝ քանի՞ սևազգեստ մարդ է բերման ենթարկվել, Օսիպյանը պատասխանեց. «Բերման ենթարկելը կապված չէ՝ ինչ գույնի հագուստ են կրում: Ոստիկանության գործառույթը միայն այն չէ, որ մենք միայն նկատենք և կարգի հրավիրենք: Ոստիկանությունն ունի շատ կարևոր գործառույթ. դա կանխարգելիչ աշխատանքն է, պրոֆիլակտիկա, որը մենք այս շրջանում և մշտապես իրականացնում ենք»:

 

Տեսանյութը` Tert.am-ի:

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցուցարարները ջրով լի բաժակներ էին նետում դահլիճի ուղղությամբ. հայ պատգամավորները` Վրաստանում տիրող վիճակի մասին. Shantnews

Ինչպես արդեն հայտնել ենք, Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ մի խումբ վրացի պատգամավորներ դադարեցրե...

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանամերձ Բարձրունի գյուղում սովետի ժամանակից սկսած Բաքվի ալիքներ են հեռարձակվում. ԲՀԿ-ական պատգամավորը` Վանեցյանին

Ազգային ժողովն այսօր քննարկեց Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250