Սաակաշվիլին կկարողանա մասնակցել Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին
Ուկրաինայի դատարանը Վրաստանի 3-րդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին երկրում 5 տարի անընդմեջ բնակվելու իրավունք է տվել, ինչը թույլ կտա նրան մասնակցել Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք նշանակված են հուլիսի 21-ին: Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում:
«Դատարանն արդարացի որոշում է կայացրել խորհրդարանական ընտրություններին իմ մասնակցության հնարավորության առնչությամբ: Եվս մեկ քայլ դեպի հաղթանակը»,- գրել է Սաակաշվիլին:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինա է վերադարձել նախագահ Վլադիմիր Զելենսկիին օգնելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
Ներկայացել են որպես ԱԱԾ գեներալներ, կրել են ուսադիրներ ու գույք են հափշտակել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հանցավորության դեմ պայքարի գործառույթների իրականացման շրջանակն...
Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ քննարկում չի ընթացել. Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում Հրայր Թովմասյանի հետ կապված որևէ քննարկում չի ընթացել, լրագրողների հետ զրույցում այսօ...
Ինձ համար անակնկալ էր. Մակունցը՝ Վահե Գրիգորյանի ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելու հայտարարության մասին
«Վահե Գրիգորյանի հայտարարությունն առնչվում է սահմանադրական որոշակի դրույթների մեկնաբանությանը, իսկ, ինչպես գիտենք, Սահմա...