«Ժողովուրդ». Դատավորները լուրջ մտավախություններ ունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դատական համակարգը ահազանգում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականների հետեւանքով իրենք կանգնել են լուրջ խնդիրների առաջ:
Ըստ դատավորների` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամների հրաժարականներից հետո ԲԴԽ-ում մնացել են 4 հոգի, եւ քվորում չի լինում, ու այս իրավիճակում դատական իշխանության գործունեությունը դրվում է հարվածի տակ:
Մի շարք դատավորներ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որ այս իրավիճակը պետք է անհանգստացնի ինչպես Ազգային ժողովի պատգամավորներին, այնպես էլ Դատավորների միությանը, քանի որ Ազգային ժողովը պետք է 3 թեկնածու ներկայացնի, որոնք կարող են նշանակվել ԲԴԽ անդամներ, իսկ դատավորների ժողովը դատավորներից 3 հոգու պետք է ընտրի ԲԴԽ անդամ:
Մինչ օրս Ազգային ժողովում դեռեւս մեկ թեկնածուի հարց է քննարկվում, որը Գրիգոր Բեքմեզյանն է, նրան էլ դեռ չեն ընտրել: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն էլ դատավորների ժողով չի անում, եւ ԲԴԽ-ն, որի օրակարգում բազում հրատապ հարցեր կան լուծելու, ըստ էության, կազմալուծված է: Դատավորներն անգամ մտավախություն ունեն, որ աշխատավարձ չեն կարողանալու ստանալ, թեեւ դատական դեպարտամենտից «Ժողովուրդ» օրաթերթին հավաստիացրին, որ այդպիսի բան չի լինելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացնելու․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գնում է Արդարադատության նոր նախարարին...
Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակ...
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...