Ժամկետանց դեղեր՝ «Ձորակ» կենտրոնում․ ինչ խախտումներ են եղել. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում անմարդկային խախտումներ են հայտնաբերվել. այստեղ ուսումնասիրություններ է իրականացրել Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը: Կենտրոնի ատամնաբուժական սենյակում ժամկետանց դեղեր են հայտնաբերվել:
«Ձորակ»-ի տնօրեն Սամվել Խաչատրյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս բացահայտումներին, հայտարարեց, որ այդ թերությունները վերացվել են, բայց զրույցի ընթացքում նա բարձրաձայնեց մեկ խնդրի մասին:
Պարզվում է` խնամքի կենտրոնի` դեղերի ձեռքբերման համար հայտարարված մրցույթները չեն կայանում, քանի որ պահանջած քանակությունը քիչ է, ինչի պատճառով մասնակիցները հրաժարվում են մասնակցել մրցույթին. «Զանգում ենք դեղատներին, խնդրում ենք, չեն գալիս մասնակցելու, ասում են` քիչ է քանակությունը, չնչին գումար է կազմում: Բարեգործները մատաղ են բերում, խնդրում ենք` էս երկու դեղը բերեք, բայց դա հետո մենք հաշվապահության կողմից մուտքագրում ենք, որ բարեգործի կողմից է»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացնելու․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գնում է Արդարադատության նոր նախարարին...
Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակ...