«Ժամանակ». Առերեսվել են Սերժ Սարգսյանն ու Լեւոն Մարկոսը
«Ժամանակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ տարի է՝ «Կրեդիտ Երեւան» բանկ ԲԲ ընկերության եւ «Լեւ Մարսեդ» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափերի արժեք ունեցող բաժնետոմսերը առերեւույթ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, սակայն որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ գործարար Լեւոն Մարկոսը, ով քննիչի որոշմամբ ճանաչվել է տուժող եւ քաղաքացիական հայցվոր, օրերս առերեսվել է Սերժ Սարգսյանի հետ։ Առերեսումը տեւել է չորսուկես ժամ։
Լեւոն Մարկոսի պահանջն ուղղված է նաեւ դատարանի 2002 թ. վճռի եւ պետական մարմինների հակաօրինական գործողությունների հետեւանքով հարկադիր վաճառված «Երեւանի հաստոցաշինական արտադրական միավորում» ընկերության բաժնետոմսերի, Երեւանի երեք շուկաների (Մասիվի, Գումի, Պրոսպեկտի) եւ մյուս գույքերի աճուրդներին մասնակցած կամ այլ անօրինական մեխանիզմներով այսօր դրանց սեփականատերերը հանդիսացող անձանց, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի, Գագիկ Բեգլարյանի եւ Սամվել Ալեքսանյանի դեմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացնելու․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գնում է Արդարադատության նոր նախարարին...
Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակ...
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...