Օտար լեզվի միասնական քննությունների արդյունքներով 467 դիմորդ անբավարար է ստացել
Հունիսի14-ին շրջանավարտ-դիմորդները օտար լեզվից քննություն հանձնեցին։ Դիմորդները քննություններ են հանձնել անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն առարկաներից։ ArmDaily.am-ի հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը հայտնեց, որ 4737 շրջանավարտ-դիմորդներից դրական միավորի շեմը չի հաղթահարել 467 դիմորդ, իսկ առավելագույն՝ 20 միավոր ստացել է 55 շրջանավարտ-դիմորդ։
Անգլերենից քննությանը մասնակցել է 4536 մարդ (2018թ-ին՝ 2183), միջին միավորը՝ 13,96 (2018թ-ին՝ 14), դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 447 (մասնակիցների 9.9%-ը) (2018թ-ին՝ 279 դիմորդ, կամ մասնակիցների12.8%-ը), 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 1126 (մասնակիցների 24.8%-ը) (2018թ-ին՝ 684 մարդ կամ մասնակիցների 31.3%-ը)։
18-20 միավոր ստացել է 1126 դիմորդ։18-18.75 միավոր ստացել է 566 դիմորդ, 19-19.75՝ 507 դիմորդ, իսկ 20 միավոր՝ 53 դիմորդ։
Գերմաներենից քննությանը մասնակցել է 117 դիմորդ (2018թ-ին՝ 81), միջին միավորը՝ 13,83 (2018թ-ին՝ 14.9), դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 13 (մասնակիցների 11.1%-ը) (2018թ-ին՝ 5 դիմորդ, կամ մասնակիցների 6.2%-ը)
18-19.75 միավոր հավաքածների թիվը՝ 29 (մասնակիցների 24.8%-ը) (2018թ-ին՝ 20 մարդ կամ մասնակիցների 24.7%-ը) 20 միավոր չի արձանագրվել:
Ֆրանսերենից քննությանը մասնակցել է 84 դիմորդ (2018թ-ին՝ 51), միջին միավորը՝ 15.16 (2018թ-ին՝ 14.9), դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 7 (մասնակիցների 8.3%-ը) (2018թ-ին՝ 3 դիմորդ, կամ մասնակիցների 5.9%-ը), 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 12 (մասնակիցների 31%-ը) (2018թ-ին՝ 15 մարդ կամ մասնակիցների 29.4%-ը): Ֆրանսերենից 20 միավոր ստացել է 2 դիմորդ։