«Ծփում է Սևանը, կանչում է Սևանը» օպերացիա. Հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխվել 50-ից ավելի մեքենաներ
Արդեն մի քանի օր է, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ ուժեղացված ծառայություն (ժողովրդի ասած՝ ռեյդ) են իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Այն կապված է ապօրինի զենք-զինամթերքի, թմրանյութերի, հետախուզվողների, ոչ սթափ վիճակում վարորդների հայտնաբերման հետ։ Այս շաբաթ և կիրակի օրերին ուժեղացված ծառայություն է իրականացվել նաև Գեղարքունիքի մարզում, որը ղեկավարել է մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը։
Մարզի տարածքային գրեթե բոլոր բաժինների ծառայողները ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողների հետ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ իրենց վարչական տարածքներում հայտնաբերել են և տարածքային բաժինների հատուկ պահպանվող տարածքներ են տեղադրել 50-ից ավելի տրանսպորտաին միջոցներ, իսկ վարչական իրավախախտման 100-ից ավելի արձանագրություններ են կազմվել։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերացիան կրել է «Ծփում է Սևանը, կանչում է Սևանը» անունը, իսկ հավաքվածներն էլ ասում էին. «Էս կարող ա՞՝ փուշդ հանեմ» օպերացիան ա»։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ են տարվել նաև մարզում աչքի ընկնող մի քանի անձանց ավտոմեքենաներ, ովքեր չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները։ Իրենց համարելով մարզում որպես «դեմք»՝ ավտոմեքենաները վարել են իրենց մոտ առանց վարորդական իրավունքի վկայական ունենալու, իսկ երբ ոստիկանները պահանջել են վարորդական իրավունքի վկայականները, նրանք պատասխանել են. «Էս բան ա՞ փոխվել, որ մեզ էլ եք արդեն կոխում պլաշչադկա»։ Իսկ հետո էլ հայտնի՝ «Պահանջվում է ստախոս» ներկայացման գլխավոր հերոսի՝ Փչան Թոդորոսի օրինակով ասել են. «Ո՞վ պրավա չունի»։
Նմանատիպ հոդվածներ
Անձամբ ես կհատուցեմ Փաշինյանի պահանջած 650 000 դրամ դատական ծախսը. Հայկ Ալումյան
Իմ կարծիքով` դատարանը չպետք է 650 հազար դրամը բռնագանձի, որովհետև գումարի չափը կախված է գործի բարդությունից, տեղի ունեցա...
ՔՊ վարչության անդամ, թե՞ ԱԺ նախագահ. Արարատ Միրզոյանը հակված է ինքնաբացարկ հայտնել
Կարծում եմ՝ պարոն Զեյնալյանը հնարավորություն կունենա ծառայել ՀՀ-ը. կարող է նոր առաջարկ լինեն. Արարատ Միրզոյան Եթե ի...
Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը
Գործարկվել է Սերժ Սարգսյանի աջակիցների Telegram ալիքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի ոչ պաշտոնական ֆեյսբուք...
Սուրեն Պապիկյանն ընտրվեց «ՔՊ» կուսակցության վարչության նախագահ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համաժողովն ավարտվեց, որի ժամանակ կուսակցության անդամներն ընտրեցին վարչո...