Հաշվարկվել է 87.194.350 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 33 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 87.194.350 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 17ի վերաբերյալ նշանակվել է 1.250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Մասնավորապես`

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 19 դեպք, 17 դեպքով հաշվարկվել է 87.154.350 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև 3 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

 Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (11 հաճարենի, 2 թխկի, 3 բոխի, 3 կաղնի) հաշվարկվել է 1.749.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (6.5 խմ թափուկ վառելափայտ)՝ 117.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 հաճարենի, 1 հողմատապալ հաճարենի) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (7.37 վառելափայտ)՝ 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 

          Տավուշ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (1015 հաճարենի, 20 բոխի, 3 սոճի, 20 ուռի, 31 կաղնի, 3 թխկի, 5 տանձենի) հաշվարկվել է 83.112.250 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.35 խմ վառելափայտ)՝ 48.600 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

          Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (16 բարդի, 1 թխկի, 3 ցցաչոր կաղնի) հաշվարկվել է 1.851.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.7 խմ վառելափայտ)՝ 61.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

          Երևան՝ խաղողի վազի ապօրինի հատման 1 դեպքով (խաղողի 2 վազ) հաշվարկվել է 150.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Սյունիք՝  փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.5 խմ վառելափայտ)՝ հաշվարկվել է 64.800 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

 

Արձանագրվել է իրավախախտման 7 դեպք, նշանակվել է 550.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝                                                                                                         

 Շիրակ՝ ապօրինի ձկնորսության 1 դեպքով (առգրավվել է 1 հատ ինքնաշեն ձկնորսական հարմարանք, 11 հատ՝ 1.2 կգ կարաս տեսակի ձուկը կենդանի վիճակում բաց է թողնվել Ախուրյան գետ) նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Գեղարքունիք՝ նախկինում հայտնաբերված ձկան ապօրինի որսի փորձի 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 

Լոռի՝ նախկինում հայտնաբերված ապօրինի որսի 5 դեպքով (1 քարակզաքիս, 3 կգ կարաս և յազուլ ձկներ, 1 ճքճքան մրտիմ բադ, 5 սև փարփար թռչուն, 1 աղվես) նշանակվել է 450.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 

 

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

 

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, 1 դեպքով հաշվարկվել է 40.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

          Կոտայք՝ հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման 1 դեպքով հաշվարկվել է 40.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

           Առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության ջրառ իրականացնելու 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

       

     

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի,  վարչական վիճակագրական հաշվետվություն չներկայացնելու 4 դեպքով՝ 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

 

 

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.408.298 ՀՀ դրամ: