Դատակրանում մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին մահացել է:
Ինչպես հայտնում են միջազգային լրատվականները` Մուրսինի ինքնազգացողությունը վատացել է դատական նիստից հետո, նա կորցրել է գիտակցությունն ու վախճանվել։
Մուհամմեդ Մուրսին եգիպտացի պետական և քաղաքական գործիչ է: 2012 թվականի հունիսի 30-ից մինչև 2013 թվականի հուլիսի 3-ը եղել է Եգիպտոսի նախագահը (թվով 5-րդ նախագահն է): Նա Ազատություն և արդարություն կուսակցության նախագահն էր: Կուսակցությունը հաստատվել է միջազգային պանիսլամիզմի կազմակերպություն Մուսուլման եղբայրների կողմից 2011 թվականի ապրիլի 30-ին՝ Եգիպտական հեղափոխությունից հետո: 2012 թվականին Մուրսին հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Նա երկիրը կառավարեց մեկ տարուց մի փոքր ավելի մինչև այն պահը, երբ 2013 թվականի հուլիսի 3-ին ռազմական հեղաշրջման հետևանքով նրա ռեժիմը տապալվեց: Նրա ռեժիմի տապալումից հետո նոր ղեկավարները Մուրսիին ձերբակալեցին, նոր իշխանությունները նրան մեղադրեցին քաղաքական ռեպրեսիաներ հրահրող Մուսուլման եղբայրներ կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ, հետագայում կազմակերպությունը համարվեց ահաբեկչական:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում ավտովթարի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել
Հունիսի 18-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել ՊԲ հյուսիսային ուղղությամբ տ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ջրատար խողովակի վթարի պատճառով հեղեղվել է Բազմաղբյուրի բնակչի պտղատու այգին
Արագածոտնի մարզի Բազմաղբյուր համայնքում ջրատարի վթարի պատճառով անելանելի վիճակում է հայտնվել տեղի բնակիչներից մեկը: Վերջ...
«Իմ քայլի» ավագանու անդամ Եվա Թովմասյանը վայր է դնում մանդատը
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Եվա Թովմասյանը մանդատը վայր է դնում: Այս մասին ավագանու արտահերթ նիստին հա...
Երեխաների բողոքի ակցիա՝ խաղահրապարակը չվերածել ավտոտնակների
Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Նոր Գեղիում: Գյուղի Ուսանողական 8-րդ շենքի, որը հանրակացարանային է, բնակի...