Օռնելա Մուտին հանուն Պուտինի հետ ընթրիքի բժշկի կեղծ տեղեկանք ներկայացրել
Իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին ազատազրկման է դատապարտվել, որից զատ պարտավորվել է դատարանին 500 եվրո վճարել:
Ինչպես հայտնում են միջազգային լրատվականները` խնդիրը նրանում է, որ 2010թ.-ի դեկտեմբերին դերասանուհին չեղարկել է Պորդենոնե քաղաքի «Վերդի» թատրոնում կայանալիք ներկայացումը, որի դիմաց 24 000 եվրո էր վճարվել նրան: Դերասանուհին հիվանդ է ձևացել, մինչդեռ իրականում մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ բարեգործական համերգի ժամանակ ընթրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ամերիկացի դերասան Քևին Քոսթների հետ:
2015թ.-ի փետրվարին Պորդենոնե քաղաքի դատարանը դերասանուհուն 8 ամսվա ազատազրկման էր դատապարտել, սակայն նրան հաջողվել էր կեղծ բժշկական տեղեկանք ներկայացնել, որում նշված է եղել, թե նա 5 օր պետք է հանգստանար և չօգտագործեր ձայնը, սակայն Մուտիի՝ ռուս նախագահի հետ սեղանի շուրջ արված լուսանկարը սկսել էր շրջանառվել համացանցում:
Դերասանուհին կկարողանա խուսափել կալանքից «Վերդի» թատրոնին 30 000 եվրոյի չափով տուգանք վճարելու դեպքում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանցի գործարար Ալբերտ Խուդոյանի նկատմամբ տնային կալանք է սահմանվել
Մոսկվայի Տվերսկյան դատարանը տնային կալանք է սահամնել «Оптима» ծխախոտի մատակարար ընկերության նախկին սեփականատեր Ալբերտ Խո...
Երեխաների բողոքի ակցիա՝ խաղահրապարակը չվերածել ավտոտնակների
Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Նոր Գեղիում: Գյուղի Ուսանողական 8-րդ շենքի, որը հանրակացարանային է, բնակի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ-ում «այլմոլորակային էակի» են նկատել
ԱՄՆ բնակիչ Վիվիան Գոմեսը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է մեծ ականջներով և բարակ վե...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ջրատար խողովակի վթարի պատճառով հեղեղվել է Բազմաղբյուրի բնակչի պտղատու այգին
Արագածոտնի մարզի Բազմաղբյուր համայնքում ջրատարի վթարի պատճառով անելանելի վիճակում է հայտնվել տեղի բնակիչներից մեկը: Վերջ...