Երևանում մանկապարտեզի էլեկտրիկը վրաերթի է ենթարկել նույն մանկապարտեզի տնօրենին
Երեկ՝ հունիսի 12-ին, ժամը՝ 08։30-ի սահմաններում, Երեւան քաղաքի բնակիչ՝ 70-ամյա Ալբերտ Ա.-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի եւ Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երեւանի բնակիչ՝ 43-ամյա Ալլա Առաքելյանին։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Նախնական տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Ա. Առաքելյանն աշխատում է Երեւանի թիվ 71 մանկապարտեզի տնօրեն, իսկ Ա Ադամյանը՝ նույն մանկապարտեզի էլեկտրիկ։
Վրաերթի ենթարկած վարորդը փախուստի չի դիմել, օգնել է Ա. Առաքելյանին տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժողը առաջին բուժօգնությունը ստանալուց հետո գնացել է տուն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հղի կինը հիվանդանոցում մահացել է
Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen...
Ավտովթար՝ Արարատի մարզում. Վիրավորների թվում 3 մանկահասակ երեխա կա
Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:10-ի սահմա...
Վոլգայում հայ պատանի է խեղդվել՝ ընկերներին փրկելու ժամանակ. armtimes.com
armtimes.com-ը գրում է. ՌԴ Սամարա քաղաքի Վոլգայի ափին գտնվող Կրասնոգլինսկի լողափում ազգությամբ հայ պատանիներն ընկերների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 28-ամյա վարորդը հարվածել է ՃՈ-ի պարեկային մեքենային ու դիմել է փախուստի
Հունիսի 8-ին Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանության ծառայողները ժամը 19-ի սահմաններում նկատե...