Չեխովի փողոցում անչափահասին ծեծած անձի ինքնությունը հայտնի է
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն ահազանգել էր Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցում անչափահաս մի տղայի ծեծելու մասին։ Սոցիալական ցանցում դեպքը լայն արձագանք էր ստացել։
Ոստիկանությունը հայտնում է, որ հունիսի 11-ին, ժամը 11.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «շտապօգնության» խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Սիլիկյան թաղամասում ապրող 16-ամյա մի պատանու։
Հիվանդանոց էին մեկնել բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներն ու տուժողից հաղորդում ընդունել։
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում Շենգավիթի ոստիկանները պարզել են կատարվածի հանգամանքներն ու երիտասարդին մարմնական վնասվածքը պատճառած անձի ինքնությունը։ Բացատրական աշխատանքների արդյունքում 18-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել։
Նախնական տվյալներով՝ երիտասարդները վիճել էին կենցաղային հարցերի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հղի կինը հիվանդանոցում մահացել է
Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen...
Ավտովթար՝ Արարատի մարզում. Վիրավորների թվում 3 մանկահասակ երեխա կա
Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 20:10-ի սահմա...
Վոլգայում հայ պատանի է խեղդվել՝ ընկերներին փրկելու ժամանակ. armtimes.com
armtimes.com-ը գրում է. ՌԴ Սամարա քաղաքի Վոլգայի ափին գտնվող Կրասնոգլինսկի լողափում ազգությամբ հայ պատանիներն ընկերների...
Երևանում 16-ամյա երիտասարդին ծեծել են, թողել անգիտակից վիճակում ու փախել
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկն ահազանգել է՝ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցում անչափահաս մի տղայի...