ԱՀԱԶԱՆԳ․ վաճառվում են գողացված աղվեսի ձագեր
Առցանց վաճառքի կայքերում տեղի ունեցող իրադարձությունները շարունակում են անկառավարելի ու անվերահսկելի մնալ: Հատկապես, խոսքը գնում է կենդանիների, դրանց արգասիքների, խրտվիլակների ազատ և անթաքույց առք ու վաճառքի գործարքների մասին: Դրանք չեն կարգավորվում ոչ միայն օրենսդրական ակտերով, այլ անտեսվում են նաև իրավապահ մարմինների կողմից: Նշված կայքերում հաճախ կարելի է հանդիպել ապօրինի գործողությունների մասին վկայող բազմաթիվ հայտարարությունների: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ ահազանգում և իրավապահ մարմիններին է ներկայացնում փաստեր այդպիսի դեպքերի մասին: Նշված կայքում հերթական անգամ վաճառվում են վայրի բնության միավոր հանդիսացող և բնությունից գողացված աղվեսի ձագեր:
Նյութի աղբյուրը` Econews.am
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 28-ամյա վարորդը հարվածել է ՃՈ-ի պարեկային մեքենային ու դիմել է փախուստի
Հունիսի 8-ին Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանության ծառայողները ժամը 19-ի սահմաններում նկատե...
Երևանում 16-ամյա երիտասարդին ծեծել են, թողել անգիտակից վիճակում ու փախել
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկն ահազանգել է՝ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցում անչափահաս մի տղայի...
Ավազակային հարձակում Հայբիզնեսբանկի վրա. հնչել է կրակոց
Հրազենով զինված տղամարդը ներխուժել է Նոր Նորքի Թոթովենց փողոցում գտնվող «Հայբիզնեսբանկի» մասնաճյուղ։ Հունիսի...
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հղի կինը հիվանդանոցում մահացել է
Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen...