Մանրամասներ՝ «Հայբիզնեսբանկ»-ի վրա ավազակային հարձակումից. կատարողը ճարտարապետ է
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Ադամյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բննակիչ՝ 46-ամյա Վազրիկ Միքայելյանը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել զինված ավազակային հարձակում կատարելու համար, ով երեկ՝ հունիսի 10-ին, ժամը 16։45-ի սահմաններում որսորդական հրացանով զինված սպառնալիքներ տալով մուտք է գործել Նոր Նորք վարչական շրջանի Թոթովենցի 4-րդ նրբանցքում գործող «Հայբիզնեսբանկ»-ի «Նոր Նորք» մասնաճյուղ, որտեղ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Նոր Նորքի պահպանության բաժնի ոստիկան Հայկազ Մայիլյանը, վտանգելով իր կյանքը, բանկի աշխատակիցների ու քաղաքացիների օգնությամբ վնասազերծել էին զինված քաղաքացուն, որի ժամանակ էլ հնչել էր կրակոց։ Բարեբախտաբար, տուժածներ չեն եղել, կրակոցի արդյունքում էլ վնասվել էր բանկի գրասենյակի առաստաղը։
Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Միքայելյանն աշխատում է «Երևան-Տրանս» Փակ Բաժնետիրական Ընկերությունում՝ որպես գծային վերահսկողության ճարտարապետ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հունիսի 10-ին, զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում զինված անձը ներս էր մտել Նոր Նորք վարչական շրջանի «Հայբիզնեսբանկ»-ի «Նոր Նորք» մասնաճյուղ, որը գտնվում է Թոթովենցի 4-րդ նրբանցքում և ներսում փորձել էր ինչ-որ գործողություններ կատարել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 28-ամյա վարորդը հարվածել է ՃՈ-ի պարեկային մեքենային ու դիմել է փախուստի
Հունիսի 8-ին Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանության ծառայողները ժամը 19-ի սահմաններում նկատե...
Երևանում 16-ամյա երիտասարդին ծեծել են, թողել անգիտակից վիճակում ու փախել
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկն ահազանգել է՝ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցում անչափահաս մի տղայի...
Ավազակային հարձակում Հայբիզնեսբանկի վրա. հնչել է կրակոց
Հրազենով զինված տղամարդը ներխուժել է Նոր Նորքի Թոթովենց փողոցում գտնվող «Հայբիզնեսբանկի» մասնաճյուղ։ Հունիսի...
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հղի կինը հիվանդանոցում մահացել է
Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen...