Արարատում խոշոր վթարի հետևանքով զոհերի թիվը հասավ 3-ի
Պարզվել է հունիսի 8-ին, Երեւան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին՝ Մասիսի վարչական տարածքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացածների եւ վարորդների ինքնությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է՝ Subaru Legacy-ն վարել է Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 49-ամյա Վահան Կարապետյանը, ով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ՝ 33-ամյա Աշոտ Կարապետյանին պատկանող Opel Vectra մակնիշի ավտոմեքենային, որից հետո բախվել է ВАЗ 2103-ին։
Վթարի հետեւանքով Վահան Կարապետյանին, վերջինիս ուղեւորներ՝ Արարատի մարզի Լուսաշող գյուղի բնակիչներ, 34-ամյա Արմեն Անդրեասյանին, 33-ամյա Արթուր Անդրասյանին եւ վարորդ Ա. Կարապետյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ Վ. Կարապետյանը, Ա. Կարապետյանը, իսկ հաջորդ օրը Ա. Անդրեասյանը գիտակցության չգալով՝ մահացել են։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ВАЗ 2103-ի վարորդի ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կայանված ավտոմեքենաների վարորդները, ըստ ականատեսների, օգնություն ցուցաբերելիս են եղել քաղաքացիներին, եւ երբ վերադարձել են ու նստել ավտոմեքենաները, տեղի է ունեցել ավտովթարը։
Հունիսի 8-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։05-ի սահմաններում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել էին ВАЗ 2103 մակնիշի 26 ՏՍ 145 համարանիշի, Opel Vectra մակնիշի 34 TQ 901 համարանիշի եւ Subaru մակնիշի 35 PC 740 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետեւանքով 5 հոգու տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն։ Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 28-ամյա վարորդը հարվածել է ՃՈ-ի պարեկային մեքենային ու դիմել է փախուստի
Հունիսի 8-ին Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանության ծառայողները ժամը 19-ի սահմաններում նկատե...
Երևանում 16-ամյա երիտասարդին ծեծել են, թողել անգիտակից վիճակում ու փախել
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկն ահազանգել է՝ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի փողոցում անչափահաս մի տղայի...
Ավազակային հարձակում Հայբիզնեսբանկի վրա. հնչել է կրակոց
Հրազենով զինված տղամարդը ներխուժել է Նոր Նորքի Թոթովենց փողոցում գտնվող «Հայբիզնեսբանկի» մասնաճյուղ։ Հունիսի...
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հղի կինը հիվանդանոցում մահացել է
Այսօր` հունիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Volkswagen...