Գեղարքունիքում Mercedes-ը կողաշրջվելով հայտնվել է դաշտում․ 2 հոգի հոսպիտալացվել է
Գեղարքունիքի մարզում հունիսի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 13:20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 28-ամյա Կարեն Մխիթարյանը իր վարած Mercedes մակնիշի 07 OO 781 համարանիշի ավտոմեքենայով` Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 75 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդ Կ. Մխիթարյանն ու նրա ուղևոր, 27-ամյա Լ.Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն, որտեղից էլ սանավիացիայի ուղղաթիռով Լ.Մ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 28-ամյա վարորդը հարվածել է ՃՈ-ի պարեկային մեքենային ու դիմել է փախուստի
Հունիսի 8-ին Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանության ծառայողները ժամը 19-ի սահմաններում նկատե...
Ավազակային հարձակում Հայբիզնեսբանկի վրա. հնչել է կրակոց
Հրազենով զինված տղամարդը ներխուժել է Նոր Նորքի Թոթովենց փողոցում գտնվող «Հայբիզնեսբանկի» մասնաճյուղ։ Հունիսի...
Գառնիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որոշ տեղեկություններով 16 մարդ է տուժել
Կոտայքի մարզում այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել:Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15:30-ի սահմաններում...
Դավիթաշենում բախվել են թիվ 57 երթուղին սպասարկող Газель-ն ու Ford Transit-ը
Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07։30-ի սահմաններու Դավիթաշեն գյուղի 2-դ և 6-րդ փողոց...