ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամենակոպիտ ձևով օգտագործվում է վարչական ռեսուրսը. Իվետա Տոնոյան
Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանի 4 համակիրներից 3-ին բերման են ենթարկել ավտոմեքենայի վթարի հետ կապված, իսկ մեկին՝ Ջիվան Զարգարյանին, ապօրինի զենք կրելու կասկածանքով: Այս մասին լրգրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Մեր այցելության պահին բերման էին ենթարկել Ջիվան Զարգարյանին եւ եւս երեք հոգու: Մեր այցելությունից հետո այդ 3 հոգուն, որոնց ասել էին, որ կասկածվում են մեքենայի վթարի հետ կապված ինչ-որ պատմության մեջ, մի քանի րոպե անց բաց թողեցին, իսկ Ջիվան Զարգարյանը շուրջ 3 ժամ մնաց այնտեղ»,-ասաց Իվետա Տոնոյանը:
Նա նշեց, որ քաղաքական ենթատեքստ է տեսնում այս ամենի մեջ. «Բնականաբար ամենակոպիտ ձեւով օգտագործվում է վարչական ռեսուրսը, եւ ցավոք սրտի պետք է արձանագրեմ, որ նախորդ իշխանությունների կողմից իրականացվող գործելաոճը, երբ ցանկացած տեսակի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության դեպքում ամբողջ վարչական ռեսուրսն օգտագործվում էր, այս իշխանությունների կողմից նույնպես օգտագործվում է»:
Մանրամասներըՙ News am-ի տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախկին կնոջ և նրա ամուսնու վրա նռնակներ նետած տղամարդը հանձնվել է
«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադաստրի կոմիտեն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ ինչ է բացահայտվել Armlur.am
ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իր նախորդից վատ ժառանգություն...
«Փորձում են կոնտեքստից դուրս բաներ ասել. հումորը անտեղի է»․ Արթուր Վանեցանը խոսել է սեւազգեստ մարդկանց խմբերի մասին
Չեմ կարծում, որ վարչապետը սկանդալային հայտարարություն է արել, չեմ կիսում այդ միտքը, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրիում մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք
Ախուրյանի ոստիկանները Գյումրիում հայտնաբերել են մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք: