«Փորձում են կոնտեքստից դուրս բաներ ասել. հումորը անտեղի է»․ Արթուր Վանեցանը խոսել է սեւազգեստ մարդկանց խմբերի մասին
Չեմ կարծում, որ վարչապետը սկանդալային հայտարարություն է արել, չեմ կիսում այդ միտքը, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Եթե ուշադիր լսեիք հայտարարությունը, վարչապետը որևէ ցուցում չի տվել՝ հակաիշխանական ելույթներ ունեցող անձնաց նկատմամբ որևէ ներազդեցուն ունենալու։ Հստակ ցուցումը տրվել է, և ոստիկանությունն այս երկու օրը, ինչպես նաև ԱԱԾ-ն՝ իր մասով, կատարում են համապատասխան աշխատանքներ։ Այլ մեկնաբանություն տալ ուղղակի չեմ կարող», - ասաց նա։
Հարցին՝ հայտնի է արդյոք սևազգեստ մարդկանց շրջանակը, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ շրջանակն իրենց պարզ է։
«Մարդիկ կան, որ քարոզում են ատելություն, քարոզում են ուժի կիրառում։ Եթե կլինեն հստակ դեպքեր, այդ անձանց նկատմամբ կիրականացվեն օրենքով մեզ տրված բոլոր լիազորությունները, որպեսզի նման անձինք մեկուսացվեն հասարակությունից», - ասաց ԱԱԾ տնօրենը։
Լրագրողներից մեկի հարցին՝ բոլոր սևազգեստ մարդկանց պետք է մեկուսացնե՞ն, Արթուր Վանեցյանը հումորը անտեղի համարեց։
«Փորձում են կոնտեքստից դուրս բաներ ասել։ Նման բան չկա։ Այն, ինչ կա, բոլորը շատ լավ հասկանում են։ Պետք չէ բառախաղի միջոցով սենսացիաներ փնտրել։ Շրջանակը կբացվի, երբ կլինեն մարդիկ, որոնք կանեն ինչ-ինչ արարքներ և բերման կենթարկվեն։ Եթե կլինի հանցակազմ, կհարուցվի քրեական գործ, և բոլորն այդ մասին բոլորը կտեղեկանան», - նշեց ԱԱԾ տնօրենը։
Հարցին՝ վերջին շրջանում սև հագուստներով և հակաիշխանական կոչերով հիմնականում հանդես են գալիս «Ադեկվատ» թիմի անդամները, հնարավո՞ր է՝ վարչապետը նրանց նկատի ուներ, Վանեցյանը պատասխանեց, որ չգիտի՝ ում մասին է խոսքը։
«Կլինեն հստակ դեպքեր, կլինեն հստակ գործողություններ իրավապահների կողմից», - ասաց նա:
Տեսանյութը՝ News.am
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախկին կնոջ և նրա ամուսնու վրա նռնակներ նետած տղամարդը հանձնվել է
«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադաստրի կոմիտեն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ ինչ է բացահայտվել Armlur.am
ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իր նախորդից վատ ժառանգություն...
Սա մի դար է, որտեղ տեղի է ունենալու հայ ժողովրդի փառավոր վերածնունդը. վարչապետը մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով»-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում մասնակցել է «Մտքերի գագաթնաժողով»-ի բացման արարողությանը: Ավելի ուշ նա իր ՖԲ էջում գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրիում մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք
Ախուրյանի ոստիկանները Գյումրիում հայտնաբերել են մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք: