Վարորդների տուգանման բալային համակարգի թիրախում մեծապես կլինեն հարյուր և ավելի խախտումներ կատարողներ. Civilnet.am
Վարորդների տուգանման բալային համակարգի թիրախում մեծապես կլինեն հարյուր և ավելի խախտումներ կատարողները, Civilnet.am-ի հետ զրույցում ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը։
Նա նշում է, որ Հայաստանի 85 տոկոս վարորդները կարգապահ են և ընդամենը 5 տոկոսն է, որ բազմաթիվ խախտումներ է կատարում ու «անկառավարելի երթևեկության տպավորություն ստեղծում»։
«Միայն տուգանք կիրառելու համակարգը արդյունավետ չէ»,- նշում է Խաչատրյանը՝ հավելելով, որ կներդրվի վարորդական իրավունքից զրկելու համակարգ։ Զուգահեռաբար, նրա խոսքով, սոցիալական բեռն է թեթևանալու. «Եթե այսօր մենք ունենք100-500 հազար դրամի չափով տուգանքներ, այս նախագծի ընդունման դեպքում տուգանքի առավելագույն չափը կլինի 29 000 դրամը, իսկ գումարը կկոմպենսացվի բալերի նվազեցմամբ»։
Խաչատրյանը նաև խոսեց Հայաստանում մեքենաների ներկրման և երթևեկության ծանրաբեռնվածության խնդրից՝ պնդելով, որ դրա լուծման լավագույն տարբերակը արդյունավետ աշխատող տրանսպորտային ցանցն է։ Պատգամավորը նաև տեղեկացերց, որ օրենսդիրը պատրաստվում է նորամուծություն կատարել.
«Եթե մեկը տրանսպորտային միջոցը տալիս է այլ անձի՝ վարելու իրավունքով, այդ քաղաքացին հնարավորություն կունենա համացանցի միջոցով տեղեկությունը հայտնել ՃՈ-ին, և վարչական ակտը կգեներացվի այն անձի վերաբերյալ, ով վարել է մեքենան»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նստեցրին գրաժդանսկի ավտոներ ու տարան. Մանրամասներ «Էպիկուր» սրճարանում տեղի ունեցածից
Երեւանի Պուշկինի 40 հասցեում գտնվող «Էպիկուր» գաստրո սրճարանի երկու աշխատակիցներին հունիսի 7-ի ուշ երեկոյան ոստիկանությա...
Շաբաթօրյակ Եռաբլուրում
Պաշտպանության նախարարությունն այսօր շաբաթօրյակ է կազմակերպել Եռաբլուրում։ Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոշվեց տնտեսված միջոցներն ուղղել երևանյան որոշ փողոցների հիմնանորոգմանը. Հակոբ Կարապետյան
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ որոշում է կայացվել տնտեսվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացրել
Հունիսի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտ...