Շաբաթօրյակ Եռաբլուրում
Պաշտպանության նախարարությունն այսօր շաբաթօրյակ է կազմակերպել Եռաբլուրում։ Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան «լայվից», լվացվում են տապանաքարեր, ջրվում մերձակայքի՝ դեռևս չչորացած բուսականությունը։
Լրագրությունը մասնագիտություն է, որը երբեմն և ցավոք, սահմանակցում է կեղծիքի, իրերի ու երևույթների միտումնավոր խեղաթյուրման և այլ, ոչ այնքան ազնիվ դրսևորումների հետ: Բայց նույնիսկ այդ պարագայում ՊԵ´ՏՔ Է լինեն մասնագիտական և բարոյական որոշակի սահմաններ: «Հրապարակ» օրաթերթի լրագրողը երեկ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և «հայտնաբերել», որ մեր գոյամարտի ընթացքում հերոսացած քաջերի վերջին հանգրվանը հանդիսացող բարձունքի տարածքը խնամված չէ, խոտածածկը չորացած է, իսկ ԴՐՈՇԸ` «ԲԶԿՏՎԱԾ»: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԵՐԲԵՔ այս տիպի դրոշ չի եղել (տես լուսանկարները): Լրատվամիջոցի հրապարակած լուսանկարի նույնիսկ դրոշի սյունն է ակնհայտորեն ուրիշ: Այսինքն` առավել քան ակնհայտ է, որ գործ ունենք կեղծիքի հետ, որը, ցավոք, առնչվում է սրբատեղի համարվող պանթեոնի հետ: «Եռաբլուրի» տարածքը մշտապես խնամված է: Հենց հիմա էլ ՊՆ և ԶՈւ ներկայացուցիչներն այստեղ են` շաբաթօրյակի շրջանակում:
Համոզիչ խնդրանք կեղծիք տարածողներին. հեռու մնացեք «Եռաբլուրից»: Այստեղ հանգչող հերոսները նաև ՁԵԶ համար են իրենց կյանքը զոհաբերել:
Այս մասին գրել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
Հիշեցնենք, որ Hraparak.am-ն անդրադարձել էր, թե Եռաբլուրում ջուր չկա, բուսականությունը չորացած է, իսկ հայոց Եռագույնն էլ՝ անխնամ, գունաթափված:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նստեցրին գրաժդանսկի ավտոներ ու տարան. Մանրամասներ «Էպիկուր» սրճարանում տեղի ունեցածից
Երեւանի Պուշկինի 40 հասցեում գտնվող «Էպիկուր» գաստրո սրճարանի երկու աշխատակիցներին հունիսի 7-ի ուշ երեկոյան ոստիկանությա...
Վարորդների տուգանման բալային համակարգի թիրախում մեծապես կլինեն հարյուր և ավելի խախտումներ կատարողներ. Civilnet.am
Վարորդների տուգանման բալային համակարգի թիրախում մեծապես կլինեն հարյուր և ավելի խախտումներ կատարողները, Civilnet.am-ի հետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոշվեց տնտեսված միջոցներն ուղղել երևանյան որոշ փողոցների հիմնանորոգմանը. Հակոբ Կարապետյան
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ որոշում է կայացվել տնտեսվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացրել
Հունիսի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտ...