Պատահարներ
Ավազակային հարձակում դեղատան աշխատակցի նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեղատան աշխատակցի նկատմամբ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու…
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ դեղատան աշխատակցի նկատմամբ զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեղադրանք է առաջադրվել 27-ամյա երիտասարդի:
Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, 2019 թվականի մարտի 31-ին՝ ժամը 01:00-ին, Արմավիրի մարզի բնակիչը՝ ծնված 1992 թվականին, մուտք է գործել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում գտնվող դեղատներից մեկը և ի ցույց դնելով իր մոտ առկա ատրճանակը, դեղատան աշխատակցի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հափշտակել է դրամարկղում առկա գումարը և դիմել փախուստի:
Բացի այդ, նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ 27-ամյա երիտասարդը, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել և իր տան նկուղային հարկում ապօրինի պահել է 70.01 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է վերջինիս բնակարանի խուզարկությամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1992թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Բուժքույր քույրերը բռնվել են «Երևան Մոլից» գողութուն կատարելիս
Արշակունյաց պողոտայից «Երեւան Մոլ» առեւտրի կենտրոնից գողություն կատարելու կասկածանքով հունիսի 6-ին Շենգավիթի ոստիկանությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջին կադրերը Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից․ ArmLur.am
Այսօր Իսակովի պողոտայում հրդեհ է բռնկվել: Այրվում են դաշտերը: Մեքենաներն արդեն մի քանի րոպե է, ինչ երթևեկում են հրդեհի ծ...
Մանրամասներ՝ քրեական հեղինակություն Զապի մասնակցությամբ ավտովթարից
Երեւանում, մայիսի 31-ին ժամը 01։30-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա եւ Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում բախվել են Երեւ...
Հարսը, փեսան ու հարսնաքույրը հիվանդանոցում են. խոշոր վթար Կոտայքի մարզում
Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 2...
Ավելին Պատահարներ բաժնից
Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են
5.0
Սևանա լճում ջրափրկարարները քաղաքացուն և խափանված ջրային մոտոցիկլը դուրս են բերել ափ
5.0
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել
5.0
6 ամսում ՃՏՊ-ների հետևանքով 114 մարդ է զոհվել, ավելի քան 3 հազար՝ վիրավորվել
3.7