ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաշքշուկ մի խումբ զինվորականների և քաղաքացու միջև Երևանում
Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեսանյութ է հայտնվել, որում պատկերված է մի խումբ զինվորականներ և մի քաղաքացու միջև վիճաբանությունը: Տեսանյութը հրապարակել է Վահան Ջանոյան անուն-ազգանունով օգտատերը, որի հետ էլ տեղի է ունեցել միջադեպը: Վահան Ջանոյանը Factor. am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նա երթևեկելիս է եղել, երբ մի խումբ զինվորակններ հանկարծակի հատել են փողոցը՝ անցնելու նպատակով: Վարորդն ազդանշան է տվել, զգուշացրել, որ չանցնեն չթույլատրված վայրով, ինչն էլ միջադեպի առիթ է հանդիսացել: «Ես Ջրվեժից իջնում էի Մասիվ, տեսա, որ զինվորականները սկսեցին խմբակային հատել փողոցը՝ չնախատեսված վայրից: Ես սիգնալ տվեցի և արգելակեցի: Ես որ արգելակեցի, նրանք մոտեցան: Ասացի՝ չես տեսնո՞ւմ, որ 20 մետր այն կողմ «զեբրա» է, ինչո՞ւ ես այստեղով անցնում: Նա պատասխանեց, որ կանցնի՝ որտեղով կուզի: Ասում էին՝ ինչ կուզենք՝ կանենք, ծառայող տղերք ենք: Նրանք ինձ հայհոյեցին, ես՝ իրենց: Ավտոյի դռները սկսեցին բացել: Հետո եկավ նրանց հրամանատարը և նրանց տարավ, թե չէ երթևեկությունը կաթվածահար էր»,- մանրամասնեց Վահան Ջանոյանը: Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Պատահարներ