Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման համար ավելի քան 7,5 մլրդ դրամ կհատկացվի
Երևանի 2026 թվականի բյուջեով ճանապարհների և ենթակառուցվածքների արդիականացման շրջանակներում ասֆալտապատման ընթացիկ աշխատանքներին կուղղվի 2 միլիարդ 615 միլիոն դրամ։
Իսակով-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածի կառուցման համար կհատկացվի ավելի քան 7 մլրդ 521 մլն դրամ։ Երևանի ավագանու դեկտեմբերի 23-ի նիստում քննարկման ներկայացված 2026 թվականի բյուջեի նախագծի համաձայն՝ փողոցների միջին նորոգմանը կուղղվի 1 մլրդ 677 մլն դրամ։
Նախատեսվում է 337 մլն դրամի սահմաններում հիմնանորոգել Սարալանջ-Ավետիսյան-Փափազյան փողոցների հատման խաչմերուկը։ Կշարունակվի Նուբարաշենի վերջնամասի փլուզված հատվածի հիմնանորոգումը։ Կիևյան և Լամբադա կամուրջների հիմնանորոգման աշխատանքների իրականացմանը կուղղվի 965 մլն դրամ։ Մայրուղիների, թեքահարթակների և եզրաքարերի կառուցմանը, վերակառուցմանն ու վերականգնմանը կուղղվի 1 մլրդ 125 մլն դրամ, որի շրջանակներում կիրականացվի նաև Ամիրյան փողոցի մայթերի վերանորոգումը։
Նմանատիպ հոդվածներ
Գերիների ազատում, արցախցիների վերադարձ և զորքերի դուրսբերում․ ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է օրինագիծ
ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է երկկուսակցական «ARMENIA Security Partnership Act» օրինագիծը, որը նախաձեռնել են Կոնգրեսի Հայ...
Կներեք արտահայտությանս համար, «քուչում» չեք․ Տիգրան Ավինյանը՝ ընդդիմադիր անդամին
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստում քվեարկության է դրել չզեկուցվող նախագծերի փաթեթ։Այդ ընթացքում «Մայր Հայ...
Տեր Վրթանեսին կրկին վիրահատել են. սրտի ևս երեք ստենտ են տեղադրել
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանին նախօրեին կրկին վիրահատել են. սրտի ևս երեք...
Չվճարողների մեծ մաս են կազմում օտարերկրացիները․ Արմեն Գալջյան
Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ընդդիմադիրներին կոչ է արել ավելորդ արտահայտություններ չանել ավագա...