Քաղաքականություն
Քաղաքապետարանի հնարքը. նոր «ԿամԱԶ»–ների համար կվճարի «Սանիթեքը»
Երևանի քաղաքապետարանը, որը 5 հատ «ԿամԱԶ» աղբահավաք մեքենա է ձեռք բերել` համայնքային կառավարման հիմնարկի միջոցով աղբահանություն իրականացնելու համար, հաջորդ խմբաքանակի «ԿամԱԶ»-ների «գինը» որոշել է…
Երևանի քաղաքապետարանը, որը 5 հատ «ԿամԱԶ» աղբահավաք մեքենա է ձեռք բերել` համայնքային կառավարման հիմնարկի միջոցով աղբահանություն իրականացնելու համար, հաջորդ խմբաքանակի «ԿամԱԶ»-ների «գինը» որոշել է գանձել «Սանիթեքից»։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
«Մեխանիզմն այսպիսինն է․ քաղաքապետարանը «Սանիթեքին» է ուղարկում «համապատասխանության ծանուցում»՝ նշում են այն հասցեն, որտեղ կա աղբահանության խնդիր, և «Սանիթեքը» պետք է աղբը վերացնի ու լուսանկարներ ուղարկի քաղաքապետարան, որ տարածքը մաքրված է։ Եթե լուսանկարներ չեն ուղարկվում, «ձախողման ակտ» է կազմվում, որի հիման վրա «Սանիթեքը» տուգանվում է»,–գրում է թերթը։
Ընդ որում՝ տուգանքի չափը պրոգրեսիվ սկզբունքով աճում է՝ նախորդ անգամները տուգանել են 13, ապա՝ 26 միլիոն դրամ, հաջորդը, հավանաբար, ավելի մեծ թիվ կլինի։ Այս տուգանքներով փորձում են «Սանիթեքից» ստանալ «ԿամԱԶ»-ների գումարը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...