Քաղաքականություն
«Իրատես». Կարեն Կարապետյանը, Ռուբեն Հայրապետյանն ու Հրայր Թովմասյանը` Արցախում
«Իրատես» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայապետյանն ու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն օրեր առաջ Արցախում են եղել ու…
«Իրատես» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայապետյանն ու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն օրեր առաջ Արցախում են եղել ու հանդիպումներ ունեցել նախագահ Բակո Սահակյանի, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի եւ այլ պաշտոնյաների հետ:
«Հանդիպումները հիմնականում փակ են եղել, օրակարգում՝ հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականությունը: Երկուստեք դժգոհել են նոր կառավարիչների քայլերից: Հատկապես դժգոհ ու վրդովված է եղել Ռուբեն Հայրապետյանը,- ասաց «Իրատեսի» աղբյուրը։
Արցախի իշխանություններն էլ իրենց հերթին են դժգոհել, մանավանդ վերջին զարգացումներից եւ Ազատության հրապարակում հնչած կոչերից: Ընդգծել են նաեւ, որ երկրի նորօրյա պատմության մեջ առաջին անգամ Արցախը պաշտոնապես չի մասնակցել ՀՀ-ում տեղի ունեցող տոնական միջոցառմանը՝ Հայաստանի առաջին հանրապետության տոնին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...