Քաղաքականություն
«Հրապարակ». Գագիկ Բեգլարյանի եղբոր տարածքում խուզարկություն են կատարել
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի մասով հարուցված քրեական գործի շրջանակներում երկուշաբթի օրը քննչական մարմինները…
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի մասով հարուցված քրեական գործի շրջանակներում երկուշաբթի օրը քննչական մարմինները խուզարկություն են կատարել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Բեգլարյանի տանը կից տարածքում գտնվող ավտոտնակում։
Քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունը՝ պարզաբանելով․ ««Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, այդ թվում՝ ձեր նշված անձին պատկանող տարածքում»:
Մենք տեղեկություն ունենք նաեւ, որ Բեգլարյանը սույն գործի շրջանակներում առաջիկայում մեղադրյալի կարգավիճակ կստանա, թեեւ ինքը՝ Բեգլարյանը, դա հերքում է։ Անցած ամիս նա վկայի կարգավիճակում հարցաքննության է կանչվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...