Քաղաքականություն
Պետդումայի պատգամավորը` Փաշինյան-Պուտին չկայացած հանդիպման մասին
Երեկ Նուր Սուլթանում, որտեղ անցկացվում էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, տեղի չունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Русарминфо-ն այդ…
Երեկ Նուր Սուլթանում, որտեղ անցկացվում էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, տեղի չունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Русарминфо-ն այդ կապակցությամբ զրուցել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիոն և հայրենակիցների հարցերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ: Նա նշել է, որ, հավանաբար, հանդիպմանը խանգարել են ինչ-որ հանգամանքներ, քանի որ եթե ՌԴ նախագահը մի բան նախատեսում է, ապա, սովորաբար, անում է:
«Նշանակում է` եղել են ինչ-որ հանգամանքներ, որոնք իսկապես թույլ չեն տվել հանդիպմանը կայանալ: Պետք չէ այդ ամենում ինչ-որ դավադիր պատճառներ որոնել: Ոչ, ամենայն հավանականությամբ, այդպես ստացվել է, մանավանդ, որ հոկտեմբերին նախատեսված է Պուտինի պաշտոնական այցը Հայաստան: Չեմ կարծում, որ դրանում դիտավորություն է եղել»,- ասել է Կալաշնիկովը` հավելելով, որ կատարվածը չի ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...