Հասարակություն
Կաշառքի գործով բաժնի պետի՞ են ձերբակալել. Armdaily. am
Gohar Vardanyan
1 րոպե
1,143 դիտում
Armdaily. am-ի տեղեկություններով ՝ օրերս իրավապահները Գյումրիի քաղաքապետարանի բաժնի պետերից Սլավիկ Ղազարյանին ձերբակալել են կաշառքի գործով։
Լրատվամիջոցի տեղեկությունը փորձել է ճշտել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանից, ով փոխանցեց, որ այդպիսի գործ դատախազությունում չկա:
«Փորձեցինք տեղեկություններ ստանալ նաև Գյումրու քաղաքապետարանից: Քաղաքապետի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղեկությունները չեն համապաստխանում իրականությանը.«Որտեղի՞ց Ձեզ այդ տեղեկությունները: Ես չգիտեմ ինչ գործի մասին եք խոսում: Սլավիկ Ղազարյանը աշխատում է այս պահին և ձերբակալված չէ, ոչ էլ բերման է ենթարկվել: Եվ ինքը բաժնի պետ չէ, այլ Անշարժ գույքի կառավարման բաժին աշխատակից»:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ հրաժարվեց մեկնաբանություն տալ.«Ես զբաղված եմ, հետո զանգահարեք»:
Նշենք, որ Գյումրու քաղաքապետարանի կայքում նշված է, որ Սլավիկ Ղազարյանը 2009 թ. հուլիսից Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի Անօրինական շինությունների և հողազավթումների վերահսկման բաժնի պետն է: Մեզ հետ զրույցում, սակայն, մամուլի խոսնակը նշեց, որ իրենք վաղուց այդպիսի բաժին չունեն.«Մեր բաժինները միավորվել են և մենք այդ բաժինը չունենք»»,- գրում է լրատվամիջոցը:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյը սևազգեստ խմբերի մասին
Gohar Vardanyan
8,359
Հայերին Գերմանիայից մասսայաբար արտաքսում են. Իրավիճակը պայթյունավտանգ է նաև Բելգիայի հայերի համար
Gohar Vardanyan
5,032
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքենայի մաքսազերծումը կթանկանա մոտ 6 անգամ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Gohar Vardanyan
1 րոպե
14,573
«Mercedes G» մեքենայում թմրամիջոց է հայտնաբերվել. վարորդը փոխտնօրեն է
Gohar Vardanyan
6,683
Ավելին Հասարակություն բաժնից
Միջադեպ՝ Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների միջև․ կան ձերբակալվածներ
1 րոպե
494
4.0
«Կանազ» մշակույթի տունը կվերականգնվի՝ պահպանելով ճարտարապետական տեսքը. քաղաքապետի խոսնակ
1 րոպե
233
Կառավարությունը կաջակցի խաղող վերամշակող տնտեսվարողներին
1 րոպե
202
Իսրայելից Հայաստան է վերադարձել 8 քաղաքացի
1 րոպե
235