Քաղաքականություն
Իմ նկատմամբ հերթական քրեական հետապնդման փորձն է իրականացվում. Նարեկ Մալյան
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ իր նկատմամբ հերթական քրեական հետապնդման փորձն է միասնականացվում: «Նպատակն ինձ լռեցնելն է, ինչն, իհարկե…
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հայտնում է, որ իր նկատմամբ հերթական քրեական հետապնդման փորձն է միասնականացվում: «Նպատակն ինձ լռեցնելն է, ինչն, իհարկե, երբեք չի ստացվի»,-գրել է նա:
Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով նաև հայտնել է, որ ոստիկանությունում իր դեմ բողոք է ներկայացրել «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի ղեկավար Լարիսա Մինասյանը. «Լարիսա Մինասյանն ինձ մեղադրում է, որ ես պատրաստվում եմ արգելափակել «Սորոսի» հիմնադրամի մուտքը: Տեղեկացնեմ, որ Լարիսա Մինասյանը ճիշտ է, ես բազմիցս ասել եմ դա»:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում դարձյալ գրառում է կատարել՝ նշելով, որ չի կարող վաղը ներկայանալ ոստիկանության կենտրոնի բաժին, քանի որ վաղը՝ ժամը 12:00-ին «ինքնաբուխ պիկետ է իրականացնելու Սորոսի գրասենյակի դիմաց»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...