Քաղաքականություն
«Հրապարակ». «Սերժ Սարգսյանը չէր գնացել, որ վերադառնար»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Սպիտակավորի եկեղեցի, Նժդեհի գերեզմանին այց՝ նշանային համակարգով վերադառնում ենք ակունքներին»,- ասաց ՀՀԿ-ականը՝ նկարագրելով մայիսի 28-ին Հանրապետականի օրը: Իսկ Սպիտակավո�…
«Հրապարակ» թերթը գրում է. ««Սպիտակավորի եկեղեցի, Նժդեհի գերեզմանին այց՝ նշանային համակարգով վերադառնում ենք ակունքներին»,- ասաց ՀՀԿ-ականը՝ նկարագրելով մայիսի 28-ին Հանրապետականի օրը: Իսկ Սպիտակավոր եկեղեցին բավականին բարդ ճանապարհ ունի՝ եթե ոչ ոտքի, ապա գոնե «Վիլիսի»։
Չնայած դրան, ըստ ՀՀԿ-ականի, «հեղափոխական» ուխտագնացությունը մարդաշատ է եղել. բոլոր կարկառուն ՀՀԿ-ականներն ու գործարարները, մարզերի կառույցները ներկա են եղել, սակայն շեշտը դրված է եղել երիտասարդ սերնդի վրա․ «վերելքին» մասնակցել են իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ին անդամագրված երիտասարդները։
Ուխտագնացությանը հաջորդել է տոնական ճաշկերույթ, թամադան եղել է Սերժ Սարգսյանը: Ասա՞ց, որ վերադառնում է՝ հետաքրքրվեցինք մենք։ «Նախ՝ ինքը չէր գնացել, որ վերադառնար, բայց մոտեցումը հիմնականում գաղափարական-վերհուշային էր` Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, ոնց որ բանակի քաղաքական քեֆ»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...