Քաղաքականություն
«Հրապարակ». Հակասական տեղեկություններ վարչապետի՝ Նուր-Սուլթան այցից
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տարօրինակ տեղեկություններ էին հասնում Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանից։ Նախ՝ ասացին, որ Նիկոլ Փաշինյանն այցը որոշել է ընդհատել եւ վաղաժամ վերադառնալ Հայաստան՝…
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տարօրինակ տեղեկություններ էին հասնում Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանից։ Նախ՝ ասացին, որ Նիկոլ Փաշինյանն այցը որոշել է ընդհատել եւ վաղաժամ վերադառնալ Հայաստան՝ առանց հայ գործարարների հետ հանդիպմանը մասնակցելու։
Մի աղբյուր պնդում էր, որ պատճառը Պուտինի հետ հանդիպման չկայանալն է, մյուսը շեշտում, որ ԵՏՄ հրավիրյալ անդամներին՝ Մոլդովայի եւ Տաջիկստանի ներկայացուցիչներին առավելություն են տվել՝ Նիկոլ Փաշինյանին ետին պլան մղելով։
Ապա տեղեկություն ստացանք, որ, այնուամենայնիվ, վարչապետը ճաշին մասնակցել է, իսկ գործարարների հանդիպումն էլ կայացել է, բայց ընդամենը 6 մարդ է մասնակցել, ու կարճ է տեւել։
Եվ որքան էլ Վլադիմիր Կարապետյանը փորձում էր հերքել եւ ներշնչել, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, ակնհայտ է, որ ամեն ինչ հարթ չի ընթացել, ուղղակի իշխանությունը սովորել է թաքցնել այդ մանրամասները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...