Քաղաքականություն
Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Քոչարյանի ազատ արձակման դեմ դատախազության բողոքները
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազության բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Այս տեղեկությունը NEWS. am–ի հետ զրույցում հաստատեցին գլխավո�…
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազության բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Այս տեղեկությունը NEWS. am–ի հետ զրույցում հաստատեցին գլխավոր դատախազությունից։
Խոսքը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու, նրա և մյուսների գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ դատախազության ներկայացրած բողոքների մասին է:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...