Քաղաքականություն
ԵԱՀԿ Մինսկի խմբի hամանախագահները հայտարարություն են տարածել
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջանային այցից հետո արված…
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները մոտ ժամանակներս կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջանային այցից հետո արված հայտարարության մեջ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին եւ Էնդրյու Շոֆերը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այցելել են տարածաշրջան մայիսի 27-30-ը:
Համանախագահները Երեւանում մայիսի 27-ին հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մայիսի 30-ին՝ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Երկու մայրաքաղաքներում համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել երկու երկրների ԱԳՆ եւ ՊՆ ղեկավարների հետ: Մայիսի 28-ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ: Բաքվում համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ: Լեռնային Ղարաբաղում համանախագահներին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչը տեղեկացրել է հումանիտար հարցերի մասին:
Համանախագահների հայտարարության մեջ նշվում է, որ այցի հիմնական նպատակն էր գնահատել շփման գծում եւ միջազգային սահմանին իրավիճակի զարգացումը, ինչպես նաեւ շարունակել մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ, այնուհետ ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջեւ տեղի ունեցած քննարկումները:
Կողմերի խնդրանքով համանախագահներն առաջարկներ են ներկայացրել հակամարտության կարգավորման գործընթացում կոնկրետ հետագա քայլերի վերաբերյալ, այդ թվում՝ հումանիտար եւ անվտանգության միջոցառումների մասին: ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներն ընդունել են համանախագահների՝ մոտ ժամանակներս հանդիպելու առաջարկը, ինչի մասին համապատասխան պահի կտեղեկացնեն:
Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել վերջին զոհերի առնչությամբ եւ կողմերին կոչ արել առավելագույն զսպվածություն ցուցաբերել՝ լարվածությունից խուսափելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...