Քաղաքականություն
Արագածավանցիները ողջ գիշեր ճանապարհը փակ են պահել, նրանց են միացել այլ գյուղեր. News am
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի բնակիչները, որոնք մայիսի 29-ի կեսօրից փակել էին Երեւան-Գյումրի միջպետական ավտոճանապարհը եւ Երեւան-Գյումրի երկաթգիծը, այս պահի դրությամբ դեռ չեն բացել: Նրանք…
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի բնակիչները, որոնք մայիսի 29-ի կեսօրից փակել էին Երեւան-Գյումրի միջպետական ավտոճանապարհը եւ Երեւան-Գյումրի երկաթգիծը, այս պահի դրությամբ դեռ չեն բացել: Նրանք գիշերը եւս այնտեղ են եղել: Գյուղացիները դժգոհում են ոռոգման ջրի սակագնից: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, NEWS. am-ին հայտնեցին համայնքի բնակիչները:
Հիշեցնենք, արագածավանցիները մեկ ամիս է՝ դժգոհում են նրանից, որ ՋՕՄ-ը որոշել է ոռոգման ջրի դիմաց գործող հեկտարի փոխարեն գանձվող գումարը հաշվարկել ըստ լիտրի, ինչի արդյունքում 1 հա հողատարածքը ոռոգելու համար ջրի սակագինը ահռելի չափով կբարձրանա։
«Երեկ առավոտից մինչեւ հիմա փակ է ճանապարհը: Ինչքան պետք է՝ կփակենք, մինչեւ արձագանք լինի:Այսքան մեծ անտարբերություն չէինք կարող սպասել. Ֆուռեր են կանգնած, մարդիկ, սպասում են, բայց մինչեւ այս պահը որեւէ արձագանք չկա: Մենք մինչեւ վերջ ենք գնալու»,-NEWS.am-ին հայտնեց ասաց գյուղացիներից մեկը: Ակցիայի մասնակիները սպառնում են, որ եթե պատկան մարմիններից իրենց խնդրին լուծում չտրվի, քարեռրով կփակեն Թալինի տարածաշրջանի կենտրոնական ջրագիծը:
Նշենք, որ ակցիային են միացել նաեւ հարեւան Քարակերտ եւ Արտենի գյուղերի բնակիչները:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...