Քաղաքականություն
Դատավոր է նշանակվել քրեական գործերի կեղծ քննությունների պատասխանատուներից մեկը. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդն օրերս անցկացրեց դատավորների քննությունների հարցազրույցի փուլը: Քրեական մասնագիտացման բաժնի համար 7 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացան…
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդն օրերս անցկացրեց դատավորների քննությունների հարցազրույցի փուլը: Քրեական մասնագիտացման բաժնի համար 7 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացան 4-ը: Նրանց թվում է դատախազության 3-րդ կայազորի զինդատախազի տեղակալ Բորիս Բախշիյանը: 3-րդ կայազորային քննչական վարչությունը սպասարկում է Մարտակերտի զորամասերը: Վերջին տարում տեղի ունեցած քրեական դեպքերից, դատական գործերից, որոնք հանրությանը հայտնի են, առնվազն հինգը վերաբերում են Մարտակերտի 5-րդ պաշտպանականին: Դեպքերի հանգամանքները մինչև վերջ չեն պարզվում, մնում են մութ ու չպարզաբանված տուժողների հարազատների համար: Թվարկենք առավել աղմկահարույց դեպքերը:
Երրորդ կայազորն է զբաղվել երևանցի զինծառայող Կ.-ի բռնաբարության գործով: Նրա նկատմամբ բանակ զորակոչվելու հենց առաջին օրերին բռնություն է տեղի ունեցել՝ սպա Գ.-ն, տղայի խոսքերով, նրան ծեծել է և պարբերաբար բռնաբարել: Գործը հարուցվելուց հետո շատ արագ այն շրջել է տուժողի դեմ, նրան սուտ մատնության մեղադրանք են ներկայացրել, նա ամիսներով ապօրինի պահվել է զինվորական ոստիկանությունում, ճնշումների ներքո ցուցմունքներ տվել, որոնցից հետագայում դատարանում հրաժարվել է: Այժմ գործը լսվում է Ստեփանավանի դատարանում:
Երրորդ կայազորը քննում է նաև զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի գործը: Նա մահացել է 2017-ի նոյեմբերի 4-ին՝ զորամասի պահեստում ականի պայթյունից՝ մարմնով փակելով հակատանկային ականը: Հրամանատարության հանցավոր անփութության պատճառով ականը մարտական վիճակում բերվել է պահեստ ու պայթել զինվորի ձեռքերի մեջ՝ դառնալով նրա մահվան և ևս երկու զինծառայողների վիրավորման պատճառը: Նախաքննությունը տևել է 2 տարի:
Մարտակերտում է ծառայել նաև եզդի զինծառայող Տուրիկ Բրոյանը, որը հոգեկան խնդիրներ ունի, սակայն ՊՆ-ն նրան երկար ժամանակ մեղադրում էր սիմուլյանտության մեջ: Մարտակերտի զորամասում «կամբատը» դաժան ծեծի է ենթարկել տղային, քրեական գործ է հարուցվել, որի շուրջ ձևական և երկարուձիգ քննություն է կատարվում:
Եվ ահա, այս կայազորի ղեկավարներից մեկը Արդարադատության ակադեմիայում սովորելուց հետո նշանակվել է դատավոր»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...