Քաղաքականություն
Քաղաքացին զանգահարել է ոստիկանություն, հայտնել, որ պատրաստվում է ինքնասպան լինել
Մայիսի 28-ին՝ կեսօրին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan .com-ը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն է…
Մայիսի 28-ին՝ կեսօրին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan .com-ը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի ու հայտնել, որ ինքը ինքնասպանություն գործելու նպատակով պատրաստվում է իրեն նետել Վանաձոր քաղաքի կայարանի հարևանությամբ գտնվող կամրջից:
Լոռու մարզի փրկարարներն ու ոստիկանները, ժամանելով նշված վայր, այնտեղ չեն հայտնաբերել այդ քաղաքացուն: Տեղում փրկարարներն ու ոստիկանները բաժանվել են մի քանի խմբերի և սկսել վերահսկողության տակ առնել Վանաձոր քաղաքում գտնվող բոլոր կամուրջները:
Որոշ ժամանակ անց հայտնաբերվել է այդ քաղաքացին Վանաձորի կայարանի հարևանությամբ գտնվող Երկաթուղայինների զբոսայգում: Նրան տեղափոխել են Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...