Քաղաքականություն
Մենք այլևս չենք վերահսկում իրավիճակը Կոսովոյում. Սերբիայի նախագահ
Սերբիան պետք է ընդունի, որ այլևս չի վերահսկում իրավիճակը Կոսովոյում: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, գրում է РИА Новости-ն: Նա նաև նշել է, ո�…
Սերբիան պետք է ընդունի, որ այլևս չի վերահսկում իրավիճակը Կոսովոյում: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, գրում է РИА Новости-ն:
Նա նաև նշել է, որ Սերբիան պետք է ընտրի, թե ինչպես զարգացնի իր հարաբերությունները Կոսովոյի հետ՝ սառեցնի հակամարտությունը, թե կապեր հաստատի:
«Ես որոշել եմ չշարունակել սուտն ու ինքնախաբեությունը, ես ասել եմ բոլորին, որ մենք իշխանություն չունենք Կոսովոյում և Մեթոխիում, բացի փաստացի առողջապահությունից ու կրթությունից և մենք պետք է դադարենք խաբել մեր հասարակությանը»,- ընդգծել է Սերբիայի նախագահը:
Միևնույն ժամանակ նա ասել է, որ անձամբ կողմ է հարաբերությունների կարգավորմանը չճանաչված հանրապետության հետ:
2008թ. փետրվարի 17-ին Կոսովոյի ալբանական իշխանությունները հռչակեցին երկրամասի անկախությունը, որն անմիջապես ճանաչվեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ աշխարհի այլ առաջատար երկրների կողմից:
Նմանատիպ հոդվածներ
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...
Մակունցը` Զեյնալյանի հրաժարականի մասին
«Անկեղծ` չգիտեմ դրդապատճառը ո՞րն է պարոն Զեյնալյանի հրաժարականի: Նորից պիտի նշեմ, որ հիմնավորումներ ստանալու համար հասցե...