Քաղաքականություն
Սերժ Սարգսյանը նամակ է հղել Ժոզեֆ Դոլին
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլին Եվրոպական խորհրդարանի ընտրություններին կուսակցության գրանցած հաջողության կապակցությամբ։ Այս մասին…
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլին Եվրոպական խորհրդարանի ընտրություններին կուսակցության գրանցած հաջողության կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀԿ գրասենյակից։
Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Եվրոպական Ժողովրդական կուսակցության
Նախագահ պարոն Ժոզեֆ Դոլին
Մեծարգո պարոն Դոլ,
Խնդրում եմ ընդունել իմ ջերմ շնորհավորանքները Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ԵԺԿ գրանցած հաջողության կապակցությամբ:
Եվրոպայի քաղաքացիները ակտիվորեն քվեարկել են ԵԺԿ փորձի եւ տեսակետների օգտին, մեր քաղաքական ընտանիքին վստահելով ավելի լավ Եվրոպա կառուցելու պատվաբեր պատասխանատվությունը: Կասկած չունեմ, որ մնալով Եվրախորհրդարանի ամենամեծ քաղաքական խումբը, մոտակա տարիներին ԵԺԿ-ն շարունակելու է իր նպաստը բերել Եվրոպական Միության առաջխաղացմանն ու առաջընթացին:
Առիթից օգտվելով՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում վերջին տարիներին ԵԺԿ-ի կողմից Հայատանում ժողովրդավարական ինստիտուտների կառուցման եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակով մեզ ցուցաբերած աջակցության համար:
Հիշատակման արժանի է նաեւ Հայաստանին եվրոպական ընտանիքի հետ մոտարկման ԵԺԿ աջակցությունը, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում սերտ համագործակցությանը: Նպատակային եւ շարունակական ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց նոր նախաձեռնություններով եւ նախագծերով համալրել Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը, ինչը աներկբա բխում էր մեր ժողովուրդների հիմնարար շահերից եւ նպաստում էր Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգությանը:
Վստահություն ունեմ, որ Եվրոպական Միությունը շարունակելու է իր առաջընթացն ու զարգացումը, եւ նոր խորհրդարանը իր կառուցողական ներդրումը կունենա մայրցամաքում խաղաղության եւ կայունության ամրապնդման գործում:
Մեծարգո պարոն Դոլ, ընդունեք, խնդրում եմ, հարգանքներիս հավաստիքը:
Սերժ Սարգսյան
ՀՀԿ նախագահ
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ»։
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...