Քաղաքականություն
Աննա Հակոբյանը` Արցախում որդու ծառայության մասին
ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի հրապարակումներին, որոնց համաձայն՝ Աշոտ Փաշինյանը Արցախից տեղափոխել է Սովետաշեն՝ պարտադիր զինվորական ծառայությունը…
ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլի հրապարակումներին, որոնց համաձայն՝ Աշոտ Փաշինյանը Արցախից տեղափոխել է Սովետաշեն՝ պարտադիր զինվորական ծառայությունը Երևանում շարունակելու:
«Աշոտը իր մյուս զինվոր ընկերների հետ միասին եկել է համապատասխան զորամասում դասընթացների, վերապատրաստման: Ժամանակավոր է և վերադառնալու է: Չգիտեմ որևէ ինֆորմացիա, որ վիճակը լարված է: Աշոտի՝ Երևան գալը դրա հետ ոչ մի կապ չունի, ինչպես ծառայում է Լեռնային Ղարաբաղում, այդպես էլ շարունակելու է ծառայել», - պատասխանելով հարցին, թե արդյոք իրավիճակը սահմանում լարված է, այդ իսկ պատճառով իրենց որդին տեղափոխվել է Երևան, ասաց Աննա Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ Աշոտ Փաշինյանը ծառայում է այնպես, ինչպես ցանկացած զինվոր:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...