Քաղաքականություն
Այս իրադարձությունն արժանի է առանձնահատուկ գնահատանքի. Արման Բաբաջանյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին այսօր՝ Երևանում, ի…
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, ԱԳ նախարար Վան Ին այսօր՝ Երևանում, ի շարս այլ համաձայնագրերի, ստորագրել են «ՀՀ Կառավարության և ՉԺՀ Կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը։ Այս կարևոր իրադարձությունն արժանի է առանձնահատուկ գնահատանքի։ Հույս ունեմ՝ մեր իշխանությունները պատկերացնում են հայ-չինական հարաբերությունների խորացման և զարգացման կարևորությունն ու նշանակությունը։ Միևնույն ժամանակ ընդգծենք, որ բարձրաստիճան հյուրի այցը մեր երկիր բացառիկ կարևորություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար»։
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը պնդում է, որ մայիսի 19–ի գիշերը պատվերով մահափորձ է իրականացվել «Արթիկ» ՔԿՀ–ում պատիժ կր...
ՀՔԾ-ն Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով քրեական գործ չի հարուցել
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Արսեն և Լևոն Ջուլֆալակյանների հետ կապված միջադեպով պայմանավորված քրեական գործի հա...
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներ...
Փոխնախարարը աշխատանքից ազատման դիմում է գրել, հետո գրառում կատարել
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել...