Այլ
Երեկ հանրապետության ողջ տարածքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 207 մեքենա
Երեկ հանրապետության ողջ տարածքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 207 մեքենա։ Այս մասին Tert am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից: «207 մեքենաներից 89-ը Երևանից են տարվել…
Երեկ հանրապետության ողջ տարածքում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 207 մեքենա։ Այս մասին Tert am-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից:
«207 մեքենաներից 89-ը Երևանից են տարվել հատուկ պահպանվող տարածք, 118-ը՝ մարզերից: 71-ը վարել են անչափահասներ, որոնցից 29-ը Երևանում, 42-ը՝ մարզերում: 207-ից 37 դեպքում տրանսպորտային միջոցների վարորդները եղել են ոչ սթափ վիճակում»,- տեղեկացրին ոստիկանությունից:Նշենք, որ մեքենաները դեռևս ոստիկանությունում են: Կազմվելու են համապատասխան արձանագրություններ, որը ենթադրում է վարչական տույժ, նայած ինչ խախտում են կատարվել։
Հիշեցնենք, որ մայիսի 24–ին հանրապետությունում վերջին զանգն էր, և ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս որոշ մեքենաները վարել են դպրոցականները, նաև կախվել են պատուհաններից և այլն։
Նմանատիպ հոդվածներ
Ուշագրավ մանրամասներ դատավոր Հովհաննես Ղազարյանի հայտարարագրից. 2015 ստացել է 170 հազար դոլարի նվիրատվություն
Հերթական դատավորի մասին ուշագրավ տվյալներ է հրապարակել «Ուրիշի փողերն ու մեր փողերը» ՖԲ էջը: Շիրակի մարզի ընդհանուր իրավ...
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում` Մայիսի 26-ին՝ շրջանների զգալի մասում, 27-30-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում...
Բացահայտել են «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը. ՊՆ
Ռազմական ոստիկանությունը պարզել է Գյումրիում «ՊՆ» մակնշմամբ օճառների վաճառքով զբաղվող անձի ինքնությունը: ՊՆ-ից հայտնում...
Եղանակը այսօր և առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում` մայիսի 24-26-ը շրջանների զգալի մասում, 27-29-ի կեսօրից հետո Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում...